Տարածքային կառավարում և ենթակառուցվածքներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը հանդիպում կունենա ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։
Հունիսի 6-ին Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով է իրականացվելու։ Նա հավելեց, որ պետք է իրականացվի այնպես, որ…