տարելից

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին նամակ է հղել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը։ Իր նամակում Բլոկը խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ համաճարակով պայմանավորված խիստ սահմանափակումները Նիդերլանդներում թույլ չեն տվել այս տարի նախարարական մակարդակով մասնակցել Հայոց ցեղասպանության կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։ Բլոկը նաև նշել…

    Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նամակ է հղել հայ գործընկերոջը
  • Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ թողարկվել է նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին: Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…

    Նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին
  • ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ: «Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական…

    Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
  • Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ համաշխարհային մակարդակի շատ դեմքեր գրառում են կատարում սոց. ցանցերում` ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը, բարձրաձայնելով իրենց բողոքն ու դժգոյությունը: Տեսանյութում ներկայացված է մարզաշխարհի ներկայացուցիչների անդրադարձը՝ հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ:

    Մխիթարյանի, Առուստամյանի, Խաչանովի անդրադարձը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
  • ՀՀ և Արցախի հերոս, <<Հայրենիք>> և <<Ոսկե Արծիվ>> շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցին: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին: Անդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական…

    Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյա տարելիցին
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով։ «Հարգելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը: Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության…

    ՀՀ վարչապետի խոսքը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ
  • Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

    Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրվան ընդառաջ նախարարությունը մշակել է միջոցառումների ծրագիր, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը: 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, շատերը օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Երկրաշարժը միավորեց ավելի քան 113 երկրների: ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ ՝Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ տարելիցի կապակցությամբ, հանրապետության բոլոր մարզերում  դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի,…

    Տրվել է «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրով միջոցառումների սկիզբը
  • Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում: Այս մասին հաղորդում է El Periodico թերթը: Աղբյուրը փոխանցում է, որ շուրջ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում՝ թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ և շրջում են աղբարկղերը:…

    Կատալոնիայում բողոքի ակցիաներ են անկախության հանրաքվեի տարեդարձի առթիվ
  • «Վրաստանն ու Արևմուտքի երկրները 2008 թվականին Կովկասում զարգացած ողբերգական իրադարձություններից դաս չքաղեցին»,-այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Փոխարենը փորձելու թուլացնել անցյալի բեռը, խթանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, պաշտոնական Թբիլիսին և նրա արևմտյան գործընկերները իրականացնում են հակառուսական հիստերիա՝ տարածաշրջանը համալրելով զենքերով և Վրաստանին ձգում…

    Վրաստանն ու Արևմուտքը 2008թ. դեպքերից դաս չքաղեցին. Ռուսաստանի ԱԳՆ
  • Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին…

    Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման վերաբերյալ
  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, որոնք տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք…

    Դոնալդ Թրամփ. Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին
  • Ինչպես հաղորդում է cyprus-mail.com կայքը, Նիկոսիայում  հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշվում է, որ մասնակիցները քայլերթը կսկսեն Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից ու կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ էլ…

    Նիկոսիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացվի
  • Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ապրիլի 5-ին կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած քառօյա պատերազմի և 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածի նահատակների հիշատակին և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ Վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովվության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային…

    Բաթումում անցկացվեցին Քառօրյա պատերազմի և Մարաղայի կոտորածի տարելիցներին նվիրված միջոցառումներ
  • Այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոնում էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին, Երևանի նախկին քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը և այլք։  

    Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է․ պանթեոնում էր նաև Սերժ Սարգսյանը