Տարո Կոնո

  • Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Կոնոն իսլամական հանրապետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: «ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն: Նա հայտարարել է, որ այս տարածաշրջանում լարվածության թուլացման համար…

    Ճապոնիան Իրանին կոչ է արել պահպանել միջուկային գործարքի համաձայնագիրը
  • ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Տոկիոն շարունակում են զգալի տարաձայնություններ ունենալ խաղաղության պայմանագրի թեմայով. հայտնում է РИА Новости-ն: Նշենք, որ հանդիպումը կայացել է այսօր Մոսկվայում: Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ  Մոսկվան և Տոկիոն այս հանդիպումով սկսում են…

    Մոսկվան և Տոկիոն շարունակում են զգալի տարաձայնություններ ունենալ խաղաղության պայմանագրի թեմայով. Լավրով
  • ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան և Տոկիոն այսօր սկսում են խաղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն: Լավրովի խոսքով` դա արվում է իրենց ղեկավարների հրահանգի համաձայն: Նշենք, որ երկու ղեկավարների հանդիպումները կայացել էին Սինգապուրում և Բուենս Այրեսում:

    Մոսկվան և Տոկիոն սկսում են խաղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ բանակցությունները. Լավրով
  • ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին կհանդիպի Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն: Զախարովայի խոսքով` դա կդառնա խաղաղ պայմանագրի հարցով խորհրդատվությունների առաջին փուլը:

    Լավրովը կհանդիպի Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի հետ