Տեխաս նահանգ
Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար կինը բերման է ենթարկվել
NEW YORK TIMES-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է մի կին, որը կասկածվում է նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար: Կասկածյալնին բերման են ենթարկել Բաֆալո քաղաքում ՝ Կանադայի սահմանին: Կնոջ անունը դեռ չի հրապարակվել։ Հաղորդվում է, որ կինը կանադայի քաղաքացի է և նրան բերման են ենթարկել սահմանային անցակետից, երբ նա լքելիս է եղել ԱՄՆ տարածքը: Նրա մոտ…
Տեխաս նահանգում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Հյուսթոնի նավահանգիստներից մեկում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին: Այս մասին տեղեկացնում է CBS News-ը: Barges and oil tanker collide in Houston Ship Channel https://t.co/OMvEaejUUK pic.twitter.com/p5TsoEc9hQ — CBS News (@CBSNews) May 11, 2019 Բախման հետևանքով մի քանի տոննա նավթամթերք է թափվել Մեքսիկական ծոց: ԱՄՆ-ի ափային անվտանգության…
Տեխասում նավթի պահեստ է այրվել
ԱՄՆ Տեխաս նահանգում նավթի պահեստ է այրվել: Դեպքը տեղի է ունեցել Intercontinental Terminals Company ընկերության նավթամթերքի պահեստի տարածքում, որը Դիր Փարկ քաղաքում է: Հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել փողոց դուրս չգալ: Հրդեհի պատճառով փակվել է քաղաքի խոշոր մայրուղիներից մեկը:
Հրաձգություն` Տեխասում. կա զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել: Ըստ CNN-ի` կաթոլիկ եկեղեցիներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մի կին, ևս մի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Կնոջ դին հայտնաբերվել է հրաձգությունից հետո` եկեղեցու մոտ գտնվող ավտոկայանատեղիում: Հրաձգությունն իրականացնողների ինքնությունը մնում է անհայտ:




