տեղափոխություն
Տեո Էրնանդեսը հույս է հայտնել, որ պատմություն է կերտելու Միլանի հետ
Երեկ 21-ամյա ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսը պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։ Նա կիսվել է իր տպավորություններով, ում խոսքերը փոխանցում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։ «Իսկապես ուրախ եմ «Միլան» տեղափոխվելու համար: Հույս ունեմ՝ կկարողանամ պատմություն կերտել այս ակումբի հետ: Կներդնեմ բոլոր ուժերս հանուն թիմի հաջողության: «Միլանը» փառահեղ ակումբ է, այդ է պատճառը, որ որոշել եմ գալ այստեղ: Ցանկանում…
Պաշտոնական․ Էրերան դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի թվիթերյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անդեր Էրերան, ով այս ամռանը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ, տեղափոխվել է ֆրանսիական ակումբ։ Հաղորդվում է, որ Էրերան նոր ակումբի կնքել է 5 տարվա պայմանագիր և հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։ 🆕✍️🔥 #WelcomeAnder Le Paris Saint-Germain est heureux d’annoncer l’arrivée dans son effectif d’@AnderHerrera 🔝…
Լեսթերի պաշտպանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերի համար 78 միլիոն եվրո է առաջարկել։ Նշվում է, որ Մագուայերի համար պայքարում «Յունայթեդն» առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»։
Պաշտոնական․ Սարաբիան տեղափոխվեց ՊՍԺ
ՊՍԺ-ի թվիթերյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան տեղափոխվեց ֆրանսիական ակումբ։ Գործարքի արժեքը չի հրապարակվում։ Ենթադրվում է, որ այն կազմել է 20 միլիոն եվրո։ Սարաբիայի և ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ ✍️🇪🇸 @Pablosarabia92, le milieu offensif espagnol du @SevillaFC_FRA, 27 ans, s’est engagé pour 5 saisons avec…
Զիդանի ենթակայության տակ ես ավելի լավ ֆուտբոլիստ եմ դառնալու. Վինիսիուս
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը անդրադարձել է իր Ռեալ տեղափոխությանը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ փոխհարաբերություններին: «Զիդանը ինձ ասաց, որ պետք է շարունակեմ ջանասիրաբար աշխատել, քանի որ դեռ շատ երիտասարդ եմ: Նա ասաց, որ լսելու է իմ ընտանիքին, մտերիմներին և այլևս ոչ ոքի: Վստահ եմ, որ նրա ենթակայության տակ ես ավելի լավ ֆուտբոլիստ…
Պոգբայի Յուվենտուս վերադարձին կարող է նպաստել գերմանական հայտնի ապրանքանիշը
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Պոլ Պոգբայի տեղափոխման վերաբերյալ «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցություններում հայտնվել է նաև երրորդ կողմ՝ գերմանական Adidas ապրանքանիշը։ Նշվում է, որ Adidas-ը «Յուվենտուսի» ու «Յունայթեդի» տեխնիկական հովանավորն է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր Պոգբայով «Ռեալի» հետաքրքրվածության մասին։
Բարսելոնան կարող է հրաժարվել Ռաբիոյի տրանսֆերից․ ինչ կլինի այդ դեպքում
AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տեղափոխության հետ կապված ֆրանսիական ակումբի հետ եկել էր նախնական համաձայնության, ու, ըստ այդ պայմանավորվածության՝ եթե կատալոնական ակումբը հրաժարվի լիարժեք պայմանագիր կնքել Ռաբիոյի հետ, ապա կվճարվի ֆինանսական փոխհատուցում։ Բանն այն է, որ այժմ Ռաբիոն համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա», եթե տարեկան ստանա 15 միլիոն եվրո (բոնուսներով՝ 20 միլիոն),…
«Յուվենտուսի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Քաթար
Թուրինի «Յուվենտուսի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան տեղափոխվել է Քաթարի «Ալ Դուհայլ» ակումբ, փոխանցում է թիմի կայքը: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն քաթարցիները կարող են վճարել բոնուսների տեսքով: Բենատիան 2016-ին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Յուվենտուս»: Հաղորդում է news.am-ը։
Բալոտելին տեղափոխվեց Մարսել
«Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է «Մարսել», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Տեղափոխության մանրամասները չեն հրապարակվում: Ֆուտբոլիստը «Մարսելի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Նշենք, որ 28-ամյա Բալոտելին ելույթ է ունեցել «Նիսում» 2016 թվականից: Իտալացին «Նիսում» անցկացրել է 76 հանդիպման` դառնալով 43 գոլի հեղինակ: Ավելի վաղ Բալոտելին հանդես է եկել «Լումեցանեում», «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում» և…
Իգուայինը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Չելսի
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», շատ մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն: Տեղեկացնում է Football Italia-ն: 31-ամյա խաղացողը հրաժեշտ է տվել «Միլանում» իր թիմակիցներին, ակումբի անձնակազմին ու հավաքել իրերը Միլանելո մարզաբազայից: Սպասվում է, որ արգենտինացին վաղը բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Իգուայինի եղբայրը և գործակալը՝ Նիկոլասը, այժմ Լոնդոնում են, որտեղ քննարկում…
Ռեալի դարպասապահը տեղափոխվեց Լիդս Յունայթեդ
Իսպանացի դարպասապահ Կիկո Կասիլյան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ»: Երկու ակումբները պաշտոնապես հաստատել են տրանսֆերը: «Լիդս Յունայթեդի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 32-ամյա դարպասապահի հետ կնքվել է մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր: Տրանսֆերի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում: Նշենք, որ «Լիդս Յունայթեդը» Չեմպիոնշիփի 27-րդ տուրից հետո ունի 54 միավոր և գլխավորում է մրցաշարային…
Դեմբելեն չինական ակումբում տարեկան 10 մլն եվրո կստանա
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, որը պաշտոնապես տեղափոխվել է «Գուանչժոու Ֆուլի», չինական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել: Ինչպես հայտնում է Het Laatste Nieuws-ը. 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ կստանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է 12 մլն եվրոյի դիմաց «Բեյցզին Գոան» տեղափոխվելուն, սակայն արդյունքում նա հրաժարվել է այդ տարբերակից: Բելգիացու պայմանագիրը…












