տեղեկանք
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նոր էլեկտրոնային հարթակը
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նոր էլեկտրոնային հարթակը թույլ է տալիս ստանալ տեղեկանք առցանց եղանակով՝ արագ և հարմարավետ։
Տեղեկանք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին
ՀՀ ԱԳՆ-ն Տեղեկանք է ներկայացրել` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ․ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու իր անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ ցուցաբերված նշանակալի աջակցությամբ, հատկապես դատական և ոստիկանական բարեփոխումների,…
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով
Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։ Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում…
Գործատուի կողմից տրվող տեղեկանքը փոփոխությունների է ենթարկվել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում հայտնում է, որ որոշակի փոփոխությունների է ենթարկվել պարետի որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը: «Ուշադրություն‼️ Պարետի N 34 որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4006.pdf) գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/667345137434750/?type=3&theater
Ամուլսարի քրգործի շրջանակում իրականացված ողջ գործընթացը կետ առ կետ․ ՔԿ-ն տեղեկանք է ներկայացրել
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, Քննչական կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: Այս մասին…
«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը՝ ընտրախախտումների մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է պատրաստել ՀՀ 23 համայնքներում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի, ընթացքի և ավարտի մասին: Ներկայացնում ենք տեղեկանքի մի հատվածը՝ ընտրախախտումների կամ բողոքների հայտնաբերման մասին: Քվեարկության օրն «Ականատեսն»-ը դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 11 համայնքի 39 տեղամասում։ Բացի տեղամասերում տեղակայված դիտորդներից, Աբովյան համայնքում գործել է շրջիկ դիտորդների խումբը։ Ստորև ներկայացվում են «Ականատես» դիտորդական…







