տեղեկատվական շտաբ
Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել Արցախի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Տեղեկատվական շտաբ
Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է շտաբի…
Աղավնո գյուղի մոտակայքում ադրբեջանական սահմանապահ ծառայությունը ԼՂ քաղաքացու է ձերբակալել․ տեղեկատվական շտաբ
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը։ Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում…
Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վաճառքի կետերում առկա է համապատասխան թույլտվության համաձայն վաճառվող բրնձի տեսականի. Արցախի տեղեկատվական շտաբ
Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշն ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտնում ենք, որ վաճառքի կետերում…
Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումները շարունակվում են մինչ այս պահը. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է հունվարի 11-ի քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։ «Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը…
Արդեն ութերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 1100 քաղաքացի, որից 270-ը` անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119,…
Իրավիճակը Արցախում
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում…
Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար
Արցախի տեղեկատվական շտաբը գրել է. «Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժ․ 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։ Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհայտ կորած քաղաքացիական անձանց…
ԿԽՄԿ-ն շինարարական նյութեր է տրամադրել՝ Արցախում 500 տների վերանորոգման համար
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերները շինարարական նյութեր են տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/248862286754559?__cft__%5B0%5D=AZX-CSJZbMoZV4E_Pc9FF4cF_hLZK18mehxOpyWfuQ9FfxhRm0DOeG_NNVPXFIGnLzH57Z1rvxpHwTztYVZlj2d2WEZtCPsUnbcJgXxnDNMEbPNixy77tJ7uk4AKU2LfcJgIWeYGyXzbhkd_qor9CeBN&__tn__=%2CO%2CP-R
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով․ ԱԻՊԾ
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/211198747187580?__cft__%5B0%5D=AZXY_-7qm2c9-WRPF7bLNdHB7HAQkWohJQz9i6B8b-qL4Ds-E9CwRk5-e4kVCIhGCxO1rp-B5-UpFEpK6Q9o1pzKUvS7t1U-K_2b2844Oey5Em0xfCbjppkcy39-EUDx9PBKBkVUQqonUMKZs__Nv03u&__tn__=%2CO%2CP-R
Արցախում քաղաքացիական զոհերի թիվը 50 է, վիրավորներինը՝ 148
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայկական կողմի կրած վնասները: Ըստ այդմ՝ քաղաքացիական զոհերի թիվը 50 է, վիրավորներինը՝ 148: Հակառակորդի գործողություններից վնասվել է 19 հազար հասարակական նշանակության օբյեկտ՝ այդ թվում՝ շենք-շինություններ և գույք։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/209905350650253
Հակառակորդը գիշերն ու լուսադեմին կրակ է վարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի…
Ավստրիայի խորհրդարանն ընդունեց ԼՂ հակամարտությունում Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձևը
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջից։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/196578788649576?__cft__%5B0%5D=AZXWN_q99MKxGjVXTWYQsjOyrGtoFCBJgR9ANtwojvWK16nkIiluLU1DbnkUu-LeXs_DOp3GOzr31AfSJGLau2p5M6ho1kLD0TXB_svRGKnvw4BG9o8JUmmIIfnPuCNpZyDahlmIylkvxJuQYUM3y9zW3KtugCyXVgIFUnWMRDvPTvGaSPggxXxBU_NoNEb-c8U&__tn__=%2CO%2CP-R
ԵԽ-ում տարածվե է Արցախի ԱԳՆ-ի փաստաթուղթը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ (https://bit.ly/2H0o3Ol), ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ (https://bit.ly/30VcDTu) https://www.facebook.com/mfankr/posts/3476896392367563