Տեղումներ
Հեղեղումներ Էկվադորում․ կա 10-ից ավել զոհ
Էկվադորում գրանցվել է վերջին 19 տարիների ամենաառատ տեղումները։ Վերջինիս հետևանքով մայրաքաղաք Կիտոյում հեղեղումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ տեղումների հետևանքով հեղեղվել է էական ճանապարհներից մեկը, որի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Ասվում է նաև 32 տուժածների մասին։
ԱՄՆ-ում առատ տեղումներ են սպասվում․ չեղարկվել են հազարավոր չվերթներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելքում ձյան առատ տեղումներ են սպասվում, որի հետևանքով շուրջ 5000 թռիչք է արդեն իսկ հետաձգվել։ Այս մասին են վկայում flightaware.com պորտալի տվյալները։ Չեղարկված չվերթների ցանկում կան և ներքին, և արտաքին ուղղություններով թռիչքներ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ տվյալները պարբերաբար թարմացվում ու չեղարկված թռիչքների թիվը կարող է արդեն ավելացած լինել։
Մոսկվայում վերջին 28 տարիների ամենաառատ տեղումներն են․ չեն կայացել տասնյակ չվերթներ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձյան այնպիսի տեղումներ են, որպիսին մոսկվայաբնակները չեն տեսել տասնյակ տարիներ։ Մոսկվայում տեղացել է՝ ձյան տեղումների ամսական նորմայի 20 տոկոսը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ նման առատության տեղումներ չեն գրանցվել 1993 թվականից ի վեր։ Ըստ աղբյուրի՝ տեղումների հետևանքով Մոսկվայում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ։
Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաուժեղ տեղումները
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաառատ տեղումները։ Այս մասին տեղեկացնում է RIA-ն։ Նշվում է, որ այն պայմանավորված է «Բենեդիկտ» անվանումով ցիկլոնի ներթափացմամբ, որն այսօր կտարածվի ողջ Մոսկվայի վրա։ Մասնագետները ակնկալում են, որ այսօր Մոսկվայում 23 մմ տեղումներ կտեղան, ինչը կազմում է ամսական նորմայի 40 տոկոսը, ինչն էլ նշանակում է՝ 2 դույլ ջուր՝…
Ռեկորդային քանակի կարկուտ՝ Իսպանիայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կարկուտը գրոհել է Իսպանիան։ Երկրի Ալիկանտե քաղաքում 25 րոպեում ռեկորդային քանակի կարկուտ է տեղացել։ Այս մասին հայտնում է The Weather-ը։ Բացի կարկուտը, նկատվել են նաև առատ տեղումներ անձրևի տեսքով։
Եգիպտոսում հսկայական ավազամրրիկ է ձևավորվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերջին օրերին Եգիպտոսում եղանակը բավական տհաճություններ է պատճառել երկրի մեծ թվով բնակիչներին։ Եգիպտոսի միջերկրածովյան ափերին հզոր ավազամրրիկ է ձևավորվել, որն ուղեկցվեծ է նաև տեղատարափ անձրևներով ու փոթորիկով։ Այս մասին տեղեկանում ենք Ahram Online-ից։ Առատ տեղումների հետևանքով որոշ քաղաքներում հեղեղումներ են գրանցվել, իսկ ավազամրրիկի պատճառով վատացել է տեսանելիությունը։ Նշվում է, որ իշխանությունները որոշում են կայացրել փակել…
Քաջարանում ու Ջերմուկում ձյուն է տեղում
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում այս պահին ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ձյան տեսքով տեղումներ են Քաջարանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, (Սյունիքի մարզ) և Ջերմուկում (Վայոց ձոր)։ Ճանապարհների մասով ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դրանք անցանելի են։
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 7-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև…
Հիմա էլ ջրհեղեղ է Ավստրիայում․ հորդառատ տեղումները չեն դադարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպական երկրները շարունակում են զոհ դառնալ հորդառատ անձրևներին։ Հիմա էլ Ավստրիայում է անձրևները ջրհեղեղի պատճառ դարձել․ տուժել է Զալցբուրգի Հալլայն քաղաքի կենտրոնական հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից։ Ջրհեղեղի պատճառ է դարձել գետի հունից դուրս գալը։ Նշվում է, որ Ավստրիայում ջրհեղեղի վտանգ է պահպանվում մի շարք շրջաններում, որտեղ արդեն արվել են նախազգուշական հայտարարություններ։ Տուժածների…
Հայտարարվել է 400 հազար ճապոնացիների տարհանելու անհրաժեշտության մասին
Ճապոնիայում հորդառատ տեղումներն ու դրա առաջացրած հետևանքներն արդեն խլել են մարդկանց կյանքեր, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, տուժել են հարյուրավորները։ Այնուամենայնիվ, տեղումները դեռ շարունակվում են ու վտանգի տակ են գտնվում հարյուր հազարավոր ճապոնացիներ։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ճապոնական իշխանությունները վտանգի ամենաբարձր մակարդակ են սահմանել շուրջ 240 հազար քաղաքացիների համար և կոչ են արել…
Բերդում առատ ձյուն է տեղացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բերդի համայնքապետարանի Facebook-ի էջում գրված է․ «Համայնքում առատ ձյուն է տեղացել: Վաղ առավոտից իրականացվում են երթևեկելի ճանապարհների մաքրման, աղի և ավազի խառնուրդի միջոցով ձյան հալեցման աշխատանքներ»: https://www.facebook.com/BerdMunicipality/posts/750268735919300
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության…
Հայաստանում և Արցախում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 1-3 աստիճանով։
Այս տեղումները մեծ օգնություն էին թշնամու կողմից հրդեհված մեր անտառներին. Սուրենյան
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում էջում գրել է. «Այս տեղումները մեծ օգնություն էին թշնամու կողմից հրդեհված մեր անտառներին»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3693518320711390
Պակիստանի նահանգներից մեկում ուժեղ տեղումներ են․ կա 17 զոհ
Պատկիստանի Փենջաբ նահանգում ուժեղ տեղումները դարձել են համատարած հեղեղումների պատճառ, հայտնում է TASS գործակալությունը։ Նշվում է, որ գրանցվել են սողանքներ ու եղել են բազմաթիվ փլուզումներ։ Ըստ աղբյուրի՝ հեղեղումների հետևանքով մինչ այս զոհվել է 17 անձ, կան բազմաթիվ տուժածներ, ինչպես նաև անհետ կորածներ։ Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում դեռևս կշարունակվեն։















