Տեղ գյուղ

  • Տեղ գյուղի բնակիչը գլխի շրջանում ադրբեջանական կրակոցից վիրավորում է ստացել

    Տեղ գյուղի բնակիչը գլխի շրջանում ադրբեջանական կրակոցից վիրավորում է ստացել

    Ադրբեջանական Զինված ուժերն այսօր՝ սեպտեմբերի 14–ին, կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։ «Այսօր առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները կրակել են և արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան,…

  • Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում

    Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում

    Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Ինչպես հայտնում են ՊՆ-ից, համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։

  • Տեղ գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

    Տեղ գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

    Հունվարի 27-ին, ժամը 10:17-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին:…