տեսարժան վայր
Էյֆելյան աշտարակը փակվել է ազգային գործադուլի պատճառով
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ: «Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-գրված է Twitter-ում Էյֆելյան աշտարակի օգտահաշվում: Այնուամենայնիվ, աշտարակի շրջակա հարթակն այցելուների համար հասանելի կլինի անվճար: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային…
Այս տարի կվերսկսվեն Հին Երևանի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի իր էջում գրել է․ «Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2522602268060153
Հայտնի է, թե որոնք են աշխարհում ամենասիրելի տեսարժան վայրերը
Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այս մասին հաղորդում է Trip Advisor-ը: Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան…
ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում սահմանվել է միասնական տոմսի արժեք
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների,…