տեսչական մարմին
Կասեցվել է «Բանդիվանի» կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ): Կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրությունը Կանթնամթերքի 2 արտադրամասի գործունեություն կասեցվել է Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ ստուգման ընթացքում պարզվել…
ԱԱՏՄ-ն իրականացրել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների, մեթոդիստների՝ փոխտնօրենների ուսումնական գծով տեղակալների և հաստատությունների բուժաշխատողների համար իրականացրել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ու…
Հաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով
Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ hաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով: «2021 թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակհատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ 29 ստուգում, որից՝ 13-ը՝ ընդերքօգտագործում 7-ը՝ ձկնաբուծարան 4-ը՝ արտադրություն 2-ը՝ թափոնների սպասարկում…
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող…
Սեմինար-իրազեկում ԱԱՏՄ-ի կողմից
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի ԲԿ-ում սեմինար-իրազեկում են իրականացրել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները։
Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի…
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։ Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված…
ՔՏՀԱ տեսչական մարմնի և ագրարային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքել են համագործակցության հուշագիր։ Տեսչական մարմնից արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղակալ Աշոտ Շահբազյանը, գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Չատինյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից՝…
ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկաքիմիական)՝ Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, (Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության « 5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50 մգ; (50) պլաստիկե…
Կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրությունը
Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը կասեցնելու որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից: Այս արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի…
ՏՄՊՊՀ-ի անունը կփոխվի․ նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ մտավ
ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ: 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը, որով կարգավորվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները: Օրենքի փոփոխության արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես…
ՍԱՏՄ-ն կասեցրել է Սիս նատուրալ ՓԲԸ-ի Տրոպիկական հյութի թողարկումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սիս նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21 թ. արտադրված, երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության տեխնիկական…
Գնել Հասրաթյանը ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշումում: Որոշումը հրապարակվել…















