ՍԱՏՄ-ն կասեցրել է Սիս նատուրալ ՓԲԸ-ի Տրոպիկական հյութի թողարկումը

Ամենադիտվածներ

Իրանը բանակցություններ չի սկսի, քանի դեչ ԱՄՆ-ն սպառնում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սիս նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21 թ. արտադրված, երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։

«Սիս նատուրալ» ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ «Տրոպիկական» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();