տիբեթ
Տիբեթի Նամցո լճի տարածքում գիտական արշավական խումբը հետաքրքիր գտածոներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է չինական CGTN-ն։ Նշվում է, որ հայտնաբերվել են ժայռապատկերներ, ինչպես նաև քարե գործիքներ ու դամբարաններ։ Ըստ աղբյուրի գտածոները կարող են հուշել հնագույն քոչվոր քաղաքակրթության մասին։ Նշվում է նաև, որ դրանք կապի մեջ են եղել այլ խմբերի հետ։
Աշխարհի ամենահեռավոր վայրերից մեկում՝ Տիբեթի բարձրավանդակում, շինարարական բում է նախատեսվում: Աշխարհում ամենաբարձր լեռնաշղթաներով շրջապատված տարածաշրջանը, որը հայտնի է որպես «աշխարհի տանիք», ներկայումս Չինաստանի արդիականացման ծրագրի մեջ է, ըստ որի՝ նախատեսվում է մեծացնել երկնաքերների թիվը և ընդլայնել արագընթաց երկաթուղիները: Չինաստանի կառավարությունը նաև ցանկանում է մշակել Յելլոուսթոունի սեփական տարբերակը Տիբեթի բարձրավանդակում՝ ԱՄՆ ազգային արգելոցների համակարգի նմանությամբ։ Այս…
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը տեղափոխվել է Նյու Դելիի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է հոգևոր առաջնորդի քարտուղարը։ Դալայ Լամայի ինքնազգացողությունը վատացել է ապրիլի 9-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է թոքային ինֆեկցիա։ Բուժումը կտևի 2-3 օր։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։