Տիբեթի Նամցո լճի տարածքում գիտական արշավական խումբը հետաքրքիր գտածոներ է հայտնաբերել։
Այս մասին հայտնում է չինական CGTN-ն։
Նշվում է, որ հայտնաբերվել են ժայռապատկերներ, ինչպես նաև քարե գործիքներ ու դամբարաններ։
Ըստ աղբյուրի գտածոները կարող են հուշել հնագույն քոչվոր քաղաքակրթության մասին։
Նշվում է նաև, որ դրանք կապի մեջ են եղել այլ խմբերի հետ։

