Տիգրան Խաչիկյան

  • ՀՀ Արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատված Տիգրան Խաչիկյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային։ «Հարգելի´ հայրենակիցներ, վիճարկվող կոնվենցիայի շուրջ առկա հանրային տրամադրությունների երկփեղկվածությունը ստիպում է դրան անդրադարձ կատարել մասնագիտական դիտանկյունից և առանցնացնել մի քանի, առավել հայեցակարգային բնույթի հարցադրումներ, որոնք էական են բարձրացված մտահոգությունների համատեքստում: Կարծում եմ` ստորև նշված հարցերի կապակցությամբ իրավասու մարմինը պետք…

    Իրավական համակարգ է ներմուծվում «զուգընկերնե՞ր» եզրը․ Արդարադատության նախկին փոխնախարար
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պահանջով։ Տիգրան Խաչիկյանն news.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարը ցանկացել աշխատել իր թիմով, իսկ ինքը չի տեղավորվել այդ թիմում. «Իմ հրաժարականը պայմանավորված էր նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությամբ եւ իմ՝ սեփական թիմում չտեղավորվելու հանգամանքով»։ Իսկ թե ինչով է պայմանավորված նախարարի այդ դիրքորոշումը, Տիգրան…

    Արդարադատության նախարարը ցանկացել է աշխատել իր թիմով․Տիգրան Խաչիկյանը՝ իր ազատման մասին
  • Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտոնավարման դադարեցման մասին: «Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության…

    Արդարադատության փոխնախարարը դադարեցրել է իր պաշտոնավարումը
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ հասարակության ներգրավվածությունը նման…

    Մեկնարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հուլիսի 3-ին չհայտարարված շրջայցեր է կատարել Արդարադատության նախարարության «Աբովյան», «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային բաժիններ: Փոխնախարարը նշված քրեակատարողական հիմնարկների պետերի և ղեկավար անձնակազմերի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, բյուջետային հատկացման շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներին, դրանց որակին և…

    Չհայտարարված շրջայցեր «Աբովյան», «Հրազդան» , «Սևան» ՔԿՀ-ներ
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ էլեկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարարը վստահեցրել է, որ Պրոբացիայի ծառայության վերաբերյալ գործընկերների ներկայացրած բոլոր առաջարկները…

    Տիգրան Խաչիկյանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենին
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր չհայտարարված շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարարը քրեակատարողական հիմնարկի պետ Վազգեն Առաքելյանի և ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, բյուջետային հատկացման շրջանակում պարսպի և արտաքին կոյուղու կառուցման աշխատանքներին, դրանց կատարման որակին և ավարտման վերջնաժամկետներին: Այս մասին տեղեկանում ենք Արդարարդատության նախարարության պաշտոնական կայքից։…

    Չհայտարարված շրջայց՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը: Փոխնախարարը ողջունել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ դրանք քննարկման առարկա են դարձնում աշխատանքային իրավակարգավորումների արդի հիմնախնդիրները: Տիգրան Խաչիկյանը կարևորել է նաև Աշխատանքային նոր օրենսգրքի ընդունման…

    Տիգրան Խաչիկյանը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ Քաթրին Փլանգմանի գլխավորությամբ: Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով և գործողությունների ծրագրով նախատեսված առաջնահերությունները: Փոխնախարարն ընդգծել է, որ նախանշված է մինչև ս.թ. հուլիսի 20-ն ամփոփել ստացված բոլոր առաջարկները և նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը: Հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում Տիգրան…

    Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
  • ՀՀ Ազգային ժողովը հունիսի 10-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներում ամրագրված «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում…

    Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
  • Հունիսի 10-ին Ազգային ժողովում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Առաջինը երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է…

    Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է օրենքի երեք նախագիծ
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 30-ին մասնակցել է «Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ տնօրեն, Ցանցի անդամ Արշակ Գասպարյանը, Արդարադատության նախարարության և քաղաքացիական…

    Քննարկվել են պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրները
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ և փոխգործակցությունն առավել կխորանա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ…

    Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին
  • Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին: Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում…

    Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման…

    Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին