Տիգրան Հարությունյան

  • Հայ շախմատիստները փայլում են Դոհայում՝ Qatar Masters Open 2024-ում

    Հայ շախմատիստները փայլում են Դոհայում՝ Qatar Masters Open 2024-ում

    Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է բարձրակարգ Qatar Masters Open 2024 շախմատի միջազգային մրցաշարը։ Չորս տուրերից հետո հայ շախմատիստները ցուցադրում են բարձր արդյունքներ․ Շանթ Սարգսյանը հավաքել է 3.5 միավոր՝ կիսելով 1-6-րդ տեղերը, Հայկ Մարտիրոսյանը ունի 3 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 2.5, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ 2 միավոր։ Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը։ Այն…

  • Sharjah Masters 2021․ Հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 3 հայ շախմատիստ

    Sharjah Masters 2021․ Հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 3 հայ շախմատիստ

    3 հայ շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը մասնակցում են Sharjah Masters 2021 հեղինակավոր մրցաշարին: Նշենք, որ արդեն կայացել է 4 տուր և մեր շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 2,5 միավոր և առայժմ կիսում է 11-ից 26-րդ տեղերը: Արամ Հակոբյանը ունի 2 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1,5: Մրցաշարին,…

  • Իրանում վայրէջք կատարած «Բոինգի» վերաբերյալ կա պայմանավորվածություն․ ԱԱԾ փոխտնօրեն

    Իրանում վայրէջք կատարած «Բոինգի» վերաբերյալ կա պայմանավորվածություն․ ԱԱԾ փոխտնօրեն

    Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձավ Իրանում վայրէջք կատարած հայկական ընկերությանը պատկանող «Բոինգին»։ Նա նշեց, որ իրանական կողմի հետ կա պայմանավորվածություն՝ օդանավը վերադարձնելու հարցով, ուղղակի առաջացել են տեխնիկական խնդիրներ։ Հարությունյանի ասաց նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (օդանավի զավթումը)։

  • Գրոսմայստերը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

    Գրոսմայստերը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

    Հայ շախմատիստ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը մարզիկը հրապարակել է Facebook-ի իր էջում։ «Հարգելի´ պարոն Փաշինյան, Ես շախմատի գրոսմայստեր, բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող Տիգրան Հարությունյանն եմ։ Այս տարվա ամռանը պետք է զորակոչվեմ ՀՀ զինված ուժեր։ Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու նպատակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, սակայն ստացել…

  • Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

    Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

    Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը։ B մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը։ Հարությունյանը նաև 13 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը։ Մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։ Դանիելյանը վաստակեց 6 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 11-րդ…

  • Տիգրան Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի հաղթող

    Տիգրան Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի հաղթող

    Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի խաղարկությունը, որի շրջանակներում անցկացվեցին 3 մրցաշարեր: Գավաթի խաղարկության 3 մրցաշարերին մասնակցում էին Հայաստանի 37 պատվիրակ: Գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ նաև կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով վաստակեց…

  • Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը դարձել է «ԼՈՒԿ օփեն»-ի հաղթող

    Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը դարձել է «ԼՈՒԿ օփեն»-ի հաղթող

    Ֆրանսիայում տեղի ունեցավ «ԼՈՒԿ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 126 շախմատիստ: Մասնակիցների թվում էր Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որի համար այս մրցաշարը առաջինն էր գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո: Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերարացիայի պաշտոնական կայքը։

  • Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Տիգրան Հարությունյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դավթյանին: Հաղորդում է armsport.am-ը:

  • Արման Փաշիկյանն առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել է չեմպիոնի կոչումը

    Արման Փաշիկյանն առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել է չեմպիոնի կոչումը

    Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը մոտենում է իր ավարտին: Մրցաշարի 8-րդ տուրում միակ հաղթանակտ տոնեց Հայկ Մարտիրոսյանն, ով գերազանցեց Տիգրան Հարությունյանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արման Փաշիկյանն ապահովել է չեմպիոնի կոչում 1,5 միավորով առաջ անցնելով մյուս շախմատիստներից: Առաջնության վերջին՝ 9-րդ տուրը կկայանա հունվարի 20-ին: