fbpx
Սպորտ

Գրոսմայստերը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը մարզիկը հրապարակել է Facebook-ի իր էջում։

«Հարգելի´ պարոն Փաշինյան,

Ես շախմատի գրոսմայստեր, բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող Տիգրան Հարությունյանն եմ։ Այս տարվա ամռանը պետք է զորակոչվեմ ՀՀ զինված ուժեր։

Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու նպատակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, սակայն ստացել եմ մերժում, դիմել եմ նաև ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրանքով՝ ծառայությունս սպորտային վաշտում անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենամ ինչ որ չափով պահպանելու մարզավիճակս ծառայության ընդացքում և հետագայում միջազգային կարևորագույն մրցաշարերում պատվով ներկայացնել մեր երկիրը՝ ինչպես արել եմ մինչ օրս: Ստացել եմ մերժում այն բացատրությամբ, որ իմ մարզական հաջողությունները բավարար չեն, ըստ համապատասխան օրենքի: Որը, ըստ իս, նաև ոլորտից տեղյակ բոլոր մասնագետների համար տրամաբանությունից դուրս է, և կարիք ունի վերանայման:

Միթե՞ գրոսմայստերի տիտղոս ունենալը և մեր երկրի դրոշը բազմաթիվ անգամներ բարձրացնելը աշխարհի տարբեր երկրներում չի համարվում հաջողություն․ գոնե այնքանով, որ հնարավորություն ունենամ ծառայելու սպորտային վաշտում:

Ակնհայտ է, որ 2 տարի շախմատով զբաղվելու հնարավորություն չունենալու պարագայում, խաչ կքաշեմ իմ 18 տարվա ստեղծած կարիերայի վրա:

Հույսով եմ կարձագանքեք:

Կանխավ շնորհակալությամբ՝ Տիգրան Հարությունյան», – ասված է նամակում։

https://www.facebook.com/tigran.harutyunyan.9/posts/3478950645467778?__cft__[0]=AZX9a5LluG2dC2fxNDpEhSyDZlTbjSZITVCPi5iagRA9V-LSeT3bsBiKAgJsz6o9AxxVXcoEoeji_Jq16OhndjNiqh5PmXS2ACLEb00fsiCsf4cYyV3IWn6WUUATZ-Wz3fs&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ