տիգրան հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ եվրոպական աշխարհահռչակ բեմերում
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Բեռլինի…
«Գրում ես քաղաքապետին, պատասխանում է նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչը» Տ. Հեքեքյան
Հունվարի 11-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում, որը պատկանում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային, տեղի է ունեցել փլուզում։ Բարեբախտաբար տուժեղներ չեն եղել։Այսօր երգչախմբի սաներն ու ասոցիացիայի աշխատակիցները շենքից դուրս էին բերում բոլոր իրերը։ Դեռ անհասկանալի է՝ ինչ է լինելու հետո։ ՀԵՏՔ-ը հարցազրույց է վերցրել խմբի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր…
Քաղաքապետի տեղակալի խոսքով ՝ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: «Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար…



