Տիտանիկ
Sotheby’s աճուրդի տունը աճուրդի կհանի Rolex Submariner Ref. 1680-ը, որը սերտորեն կապված է «Տիտանիկ»-ի՝ և՛ նավի, և՛ 1997 թվականի ֆիլմի հետ: Նախատեսվում է, որ «Տիտանիկ» ֆիլմի օպերատոր և համապրոդյուսեր Ալ Գիդինգսի Rolex Submariner-ը կարժենա 20 հազարից մինչև 40 հազար դոլար: Ստորջրյա լողորդի այս ժամացույցի արժեքը բարձրացնում է այն հանգամանքը, որ Գիդինգսը 17 անգամ սուզվելով լող…
Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2»-ը ևս մեկ անգամ գերազանցեց «Տիտանիկ»-ին համաշխարհային տոմսարկղում՝ 2,243 միլիարդ դոլարի համաշխարհային տոմսերի վաճառքով և դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը (առանց գնաճի): Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ «Տիտանիկ»-ը, որը մինչև այս ամսվա սկզբին իր համաշխարհային 3D-ի վերաթողարկումն ուներ 2,194 միլիարդ դոլար տոմսերի վաճառքով, այժմ ամբողջ աշխարհում գնահատվում է…
Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատասխանել է այն հարցին, թե ցանկություն ունի՞ փոխել «Տիտանիկ» ֆիլմը: Այս մասին հայտնում է The Independent-ը։ Նա ասել է, որ իր աշխատանքում ոչինչ չի փոխի. «Չեմ կարծում, որ հիմա ավելի խելացի եմ, քան այն ժամանակ: Կարծում եմ՝ տարիների ընթացքում գեղարվեստորեն սովորել եմ չկասկածել ինքս ինձ»,- ասել է նա։ Ռեժիսորը ենթադրել է,…
Top Gun: Maverick-ը, Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ, Rotten Tomatoes-ի կողմից ճանաչվել է 2022 թվականի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆիլմը։ Պորտալը վարկանիշ է կազմել՝ հիմնվելով կինոքննադատների վարկանիշների և ակնարկների քանակի վրա։ Top Gun: Maverick-ը, որը գլխավորել է ցուցակը, ստացել է 96 տոկոս վարկանիշ և 459 կարծիք։ Երկրորդ տեղում Martin McDonagh’s Banshee of Inisherin-ն է՝ 97 տոկոս գնահատականով…
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմը 25 ամյակի առթիվ վերադառնում է կինոթատրոններ․ հրապարակվել են ֆիլմի նոր թրեյլերն ու պոստեռը, գրում է People ամսագիրը։ 3 ժամ և 15 րոպե տևողությամբ ֆիլմը, որը 1998 թվականին արժանացել է կինոակադեմիայի 11 մրցանակի, կներկայացվի 3D ձևաչափով։ Ֆիլմը պատմում է 1912 թվականին խորտակված «Տիտանիկ» նավով ԱՄՆ մեկնող երիտասարդ տղայի և աղջկա սիրո…
RMS Titanic նավի փոստատարին պատկանող գրպանի ժամացույցը վաճառվել է 98,000 ֆունտ ստեռլինգով՝ 110 տարի հետո: Օսկար Սքոթ Վուդիի ժամացույցը սառեցվել է այն ժամանակ, երբ նա մտել է սառը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոս, երբ նավը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 14-ին: Այն դուրս է բերվել օվկիանոսից և հաջորդ ամիս վերադարձվել կնոջը՝ Լեյլային: Ժամացույցը վաճառվել է Henry Aldridge…
«Top Gun: Maverick» մարտաֆիլմն ամերիկյան կինովարձույթի ամենաբարձր եկամուտն ունեցող ֆիլմերի ցանկում առաջ է անցել «Տիտանիկ» դրամայից։ Ներկա դրությամբ Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր նախագիծը ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ ներքին շուկայում վաստակելով 662 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Միևնույն ժամանակ, համաշխարհային կինովարձույթի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում «Top Gun: Maverick»-ը դեռ 13-րդն է՝ 1,35 մլրդ դոլար…
«Տիտանիկ» ֆիլմի 25-ամյակի կապակցությամբ ֆիլմի նորացված տարբերակը կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին՝ Սիրահարների տոնին ընդառաջ, գրում է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ կինոժապավենի թարմացված տարբերակը հասանելի կլինի կինոթատրոններում 3D 4K HDR ձևաչափով և կադրերի բարձր որակով։ Միջազգային թողարկումը նախատեսված է 2023 թվականի փետրվարի 10-ին։ Չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, Բարսելոնայում Disney CineEurope-ի ներկայացման ժամանակ արտադրական գծով Քեմերոնի գործընկեր և Lightstorm…
Ocean Gate ընկերությանը հաջողվել է իր սարքերից մեկը իջեցնել լեգենդար «Տիտանիկ» նավի կործանման վայրն ու նոր լուսանկարներ ստանալ։ Այս մասին տեղեկանում ենք Planet Today-ը։ Նշվում է, որ լուսանկարները լուրջ գիտական նշանակություն կարող են ունենալ։ Ընկերությունում ծրագրում են նման արշավներ իրականացնել ամեն տարի։ Օրինակ՝ դրանց օգնությամբ հնարավոր կլինի գրանցել նավերի քայքայման արագությունը, ինչպես է ընթանում կյանքը…
Օգոստոսի սկզբին հետազոտողների խումբը հինգ սուզում է իրականացրել, որի արդյունքում լուրջ վնասվածքներ է հայտնաբերել «Տիտանիկ»-ի վրա՝ կապված միկրոօրգանիզմների և կոռոզիայի ազդեցության հետ: Արշավախումբը 14 տարում առաջինն էր, ո նավի բեկորների զննում է իրականացրել մարդու մասնակցությամբ, հաղորդվում է Atlantic Productions ընկերության կայքում: Սուզումների ժամանակ պատմության մեջ առաջին անգամ «Տիտանիկի» 4K ձևաչափով նկարներ են արվել: Ստեղծվել է…
ԱՄՆ-ում «Տիտանիկի» նավաբեկությունից ողջ մնացած կնոջ՝ Էլլի Ուայթի էլեկտրական լապտերով ձեռնափայտն աճուրդի ժամանակ վաճառվել է 62 500 դոլարով: Այս մասին հաղորդում է AP-ը: Առավելագույն գինը եղել է 50 000 դոլարը: «Տիտանիկի» նավաբեկության մասին Ուոլթեր Լորդի գրքում ասվում է, որ այն օգտագործվել է փրկարարական նավակում որպես ազդանշան: Էլլի Ուայթը մահացել է 1945թ. 85 տարեկան հասակում:
«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Twitter-ի իր էջում հիացմունք է հայտնել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի դրամարկղային հաջողության վերաբերյալ: Նա դիմել է ֆիլմի պրոդյուսեր Քեվին Ֆայգին և Marvel-ի տիեզերքին առնչվող բոլոր անձանց: «…Սառցաբեկորը խորտակեց իրական «Տիտանիկը»: Պետք է հայտնվեր «Վրիժառուները»՝ իմ «Տիտանիկը» խորտակելու համար»,- նշել է Քեմերոնը: Նրա խոսքերով, ժապավենի ստեղծողները ցույց են տվել, որ կինոարդյունաբերությունը ոչ միայն…