Տյումեն
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Ջրհեղեղի հետևանքով Տյումենի մարզի ավելի քան 2,8 հազար բնակիչ է տարհանվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։ «Ներկայումս տարհանվել է 2801 մարդ, այդ թվում՝ 717 երեխա։ Նրանցից 322-ը, այդ թվում՝ 138 երեխա, գտնվում են ժամանակավոր կեցության կենտրոններում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ-ում վթարի հետևանքով մահացել է բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Հունվարի 16-ի երեկոյան Տյումեն-Օմսկ մայրուղու վրա Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ВАЗ-2114» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «ВАЗ-2114»-ը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին, իսկ Mazda-ն՝ Iveco մակնիշի բեռնատարին։ Mazda -ի կին ուղևորը և «ВАЗ-2114»-ի 60-ամյա վարորդը զոհվել են: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ խոշոր վթարի հետևանքով մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված հայտնի բռնցքամարտիկ…
Հայտնի է Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածների ինքնությունը
Ռուսաստանում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջից տեղեկանում ենք. «Հավելյալ հայտնում ենք, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»։ Ավելի…
Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ
Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է Հայաստանից Օմսկ մեկնող Toyota մակնիշի միկրոավտոբուսին: Այս մասին Интерфакс-Урал-ին են հաղորդել իրավապահ մարմինները: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ վթարը տեղի է ունեցել թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդի պատճառով: Կինը տեսադաշտից կորցրել է իր ուղեկիցներին և փորձել հետադարձ կատարել, ինչի ժամանակ էլ…
Տյումենում ահաբեկչական գործողություն է կանխվել
Ռուսաստանի Տյումեն քաղաքում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, որոնք թաքնվել էին բնակելի շենքերից մեկում։ Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել նրանց։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինյալները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Նրանց բացահայտումից հետո հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ. շրջափակվել է ամբողջ թաղամասը, ահաբեկիչներն ընկել են պաշարման մեջ։ Իրավապահների կողմից…
Տյումենում ընտանիքի անդամները պատահմամբ 1 միլիոն ռուբլի են նետել աղբը
Տյումենում բնակվող ընտանիքներից մեկը պատահմամբ մեկ մլն ռուբլին է նետել աղբամանը: Մամուլի ասուլիսի ժամանակ աղբի վերամշակման գործարանի ղեկավարը պատմել է, որ իրեն մոտեցել են ընտանիքի անդամները և պատմել, որ շփոթել են ու սովորական տոպրակի փոխարեն դեն նետել գումարով լի փաթեթը: 12 տոննա աղբի մեջ փնտրտուքները հաջողությամբ են ավարտվել: Փաթեթավորման ծրարը գտնվել է:






