Տներ
ՔԿ-ն հայտնել է, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկվում մի խումբ ՀՅԴ- ականների տները
Քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տարածվող լուրերին մի խումբ ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների մասին: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումներում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի (խմբ.՝ Գերասիմ Վարդանյան) տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․ 2022 թվականի օգոստոսին ՀՀ…
Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա, 12-ամյա և 8-ամյա քաղաքացիների դիեր
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ…
Ղրիմում մասնավոր տներ են հեղեղվել
Հարյուրից ավելի մասնավոր տներ և ավելի քան 200 բակեր ջրածածկ լինեն Ղրիմում: Այս մասին,հայտնում է Ղրիմի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: «209 տնամերձ տարածքներ, 112 տնատիրություններ, երեք բազմաբնակարան շենքեր և սոցիալապես կարևոր երկու օբյեկտներ»,-նշվում Է ԱԻՆ-ի վերջին ամփոփագրում: Վերջին տեղեկատվության համաձայն, Սիմֆերոպոլի շրջանի տարածքում հեղեղվել են հինգ, Բելոգորսկի շրջանում՝ չորս բնակավայրեր: Տեղատարափները հունիսի 26-ին հեղեղումներ են առաջացրել…
Երիտասարդ ընտանիքների՝ տուն կառուցելու պետական ծրագրից կօգտվեն նաև Ստեփանակերտի բնակիչները
Հուլիսի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական…
Արցախում կներդրվի 70 միլիոն դոլար. կկառուցվի 85 տուն, 1008 բնակարան, 54.5 կմ ճանապարհ
Աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր, Facebook-ի էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար: Կկառուցվի 85 տուն, 1008 բնակարան և 54.5 կմ ճանապարհ», – նշել է նա: https://www.facebook.com/artak.beglaryan/posts/4270106256360912
ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում լուծվելու է սպաներին բնակարաններով ապահովելու հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, ինչպես նաև լրացուցիչ…
Հայաստան հիմնադրամը Կարմիր շուկայում 100 տուն կկառուցի
Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում…
Կարմիր շուկայում կառուցվում են տներ ու բազմաբնակարան շենքեր
Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-յան էջում ֆոտոշարք է հրապարակվել Կարմիր Շուկա բնակավայրից ու դրան կից գրառմամբ ներկայացրել որոշ մանրամասն դրա վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Նշվում է, որ շրջակա գյուղերի մի շարք ընտանիքներ ցանկանում են…
Մարդը սահմանին ունի հողատարածք, բայց չի կարող օգտվել, քանի որ նշանառության տակ է․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Այն, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների…
Արցախում փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում
Արցախի կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում: Այս մասին հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի: Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում…
Արցախում շուրջ 200 նորակառույց տներ են նախատեսվում շրջանի անօթևան ընտանիքների համար
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր»:
Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68 000 դրամ աջակցություն է նախատեսված։ Ծրագրի շահառու են նաև անչափահասները։ Հիշեցնենք, որ կառավարության՝ փետրվարի 4-ի նիստում հաստատվել…
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը. կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։ «Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,- ասել է Արմեն Ղուլարյանը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/247980010015309
Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար. Կոնաշենկով
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ…
Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տներից մեկում
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան…















