fbpx
Արցախ

ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում լուծվելու է սպաներին բնակարաններով ապահովելու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ պաշտպանության բանակի և Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ներկայացուցիչները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ