տնտեսական իրավիճակ
Ջրվեժ անտառպարկի մուտքը և ծառայությունները կդառնան անվճար
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։ Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների…
Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքը հույս ունի, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական և իրավական առումով։ «Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը և ով է լինելու…
Իրաքում բողոքի ակցիաները վերսկսվել են՝ կապված վարչապետի թեկնածուների հետ
Իրաքում ցուցարարները դարձյալ զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ դժգոհելով երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակից: Այս մասին հաղորդում է Swissinfo.ch կայքը: Նոր լարվածությունը կապված է երկրի նոր վարչապետի թեկնածուի համաձայնեցման անհաջող փորձերի հետ: Վարչապետի ընտրության հերթական ժամկետը լրացել է նախորդ հանգստյան օրերին: Ցուցարարները վաղ առավոտից սկսել են հավաքվել Բաղդադի Թահրիր հրապարակում: Նրանք շինությունների պատերին փակցրել են…
Ակնկալում ենք, որ լարին կկայունանա․ Բախտաձե
«Մենք ակնկալում ենք, որ լարին կկայունանա»,- լարիի փոխարժեքի և երկրի տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ նկատվում է առևտրային դրական դինամիկա և արտահանման բարձր ցուցանիշ: Նրա խոսքով, երկրի գործադիրն անում է ամեն ինչ տնտեսական ոլորտում աճող դինամիկան պահպանելու…
Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է Թուրքիայի տնտեսության անկման մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը երկրում առաջացրել են արևմտյան երկրները, մասնավորապես Միացյալ Նահանգները: Խոսքը 2018 թվականի օգոստոսին երկրում ստեղծված իրավիճակն է: Թուրքիայից ալյումինի և պողպատի մաքսերի կրկնակի ավելացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ` թարմացնելով պատմական նվազագույնը: «Թուրքիայի արժութային շուկայում…





