տոմսեր
Մինսկ-2019. Վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը: Խաղերի կազմկոմիտեի տվյալներով՝ Մինսկ-2019-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս, ընդ որում՝ դրանց 15 տոկոսը ձեռք են բերել օտարերկրացի երկրպագուները, որոնցից ամենաակտիվը ռուսաստանցիներն են: Խաղերը կհեռարձակվեն աշխարհի 160 երկրներում, իսկ լսարանը կկազմի ավելի քան…
«Վրիժառուները. Ավարտ» ֆիլմի տոմսերը վաճառքի գինը հասնում է 25 հազար դոլարի
CBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի eBay ինտերնետ-աճուրդում «Վրիժառուները. Ավարտ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի պրեմիերայի ցուցադրման տոմսերի արժեքը հասնում է մինչև 25 հազար դոլարի: Նշվում է, որ ԱՄՆ-ի այն բնակիչները, որոնք նախօրոք էին ձեռք բերել ֆիլմի տոմսերը, այժմ աճուրդում դրանք վաճառում են անվանական արժեքից (15 դոլար) անհամեմատ ավելի բարձր գներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաէժան տոմսերը սկսվում են հինգ հատի…
Վերսկսվել է «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը
Թել Ավիվում վերսկսվել է «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը, որը, ինչպես տեղեկացրել էինք, դադարեցվել էր մարտի սկզբերին խախտումների պատճառով: Այս մասին ТАСС-ին հայտնել են մրցույթի ներկայացուցիչները: Նշվում է, որ 220 VIP տոմս վաճառվել է մարտի 14-ին: «Մի քանի հազար տոմս էլեկտրոնային վաճառքի միջոցով վաճառքի կհանվեն ապրիլին», – նշել են նրանք:
«Եվրատեսիլ»-ի տոմսերի վաճառքը դադարեցվել է
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները խախտումների պատճառով դադարեցրել են երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan հեռուստառադիոկորպորացիան։ Տեղեկություններ են տարածվել, թե արենայի լավագույն տեղերի համար տոմսերը զգալի շահույթով վերավաճառվել են հայտնի մարդկանց։ Դա խիստ հակասում է հանրային հեռարձակողի սկզբունքներին։ Եթե այդ փաստը հաստատվի, տոմսերն ազատ վաճառքի կհանվեն։ Մինչ իրադրության կարգավորումը տոմսերի վաճառքը դադարեցվել է։




