Տոնածառ
Կիևում տոնածառ կդնեն, չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը. Կլիչկո
Կիևի տարբեր շրջաններում տոնածառներ կդնեն, այդ թվում և Սոֆիայի հրապարակում։ Բայց այս տարի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ և համերգային ծրագրեր չեն լինի։ Այս մասին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հարցազրույցում։ Նա նշել է, որ ամեն օր շփվում է ուկրաինացի զինվորականների հետ։ Նրա խոսքով՝ մարտիկները կցանկանային, որպեսզի Կիևում տոնածառ լինի, և իրենց երեխաներն ամանորյա տրամադրություն…
Գյումրիի ամանորյա ծախսերը կկազմեն 10,4 միլիոն դրամ
Գյումրին ավագանու նիստի ժամանակ որոշել է այս տարվա ամանորյա ծախսերի համար համայնքային բյուջեից տրամադրել 10 միլիոն 400 հազար դրամ։ Նշված գումարով կտեղադրվի տոնածառ ու լուսավորություն, երեխաների համար կպատրաստվեն ամանորյա տոպրակներ, ինչպես նաև քաղաքապետարանում կկազմակերպվի։ Այս տարի հրավառություն նախատեսված չէ։ Նշենք, որ որոշումն ընդունվեց ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ։
Գյումրին այս տարի ամանորյա զարդարանք չի ունենա
Գյումրիի ավագանին այսօր` դեկտեմբերի 10-ին, իր նիստում միաձայն որոշում է կայացրել, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաև գլխավոր տոնածառը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին և «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը: Այդուհանդերձ, սոցիալապես անապահով 5 հազար երեխաներ այս…
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: «Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը: Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել…
Տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները․ ներկայացնում է ԱԻՆ-ը
Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ…
Միանգամայն ճիշտ են հրապարակի անցման մատչելիությունից դժգոհողները․ խոսնակ
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձևով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաև ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների…
Վարչապետն ընտանիքի հետ ներկա է եղել գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ: Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ շրջայց է կատարել Երևանի 2750-ամյակի այգում Սուրբծննդյան տոնավաճառի շրջանակում բացված տաղավարներով:
Երևանի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն, մասնավորապես. Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի…
Հայտնի է՝ երբ են վառվելու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը: Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի…
Նյու Յորքում վառվել են սուրբծննդյան եղևնու լույսերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքի կենտրոնում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ամենամյա արարողությունը: 60 տարեկան և 23 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառը, որը տեղադրվել է Ռոքֆելեր-փլազա հրապարակում, զարդարվել է հսկայական զարդաշղթաներով, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 8 կիլոմետր է։ Դրանց վրա տեղադրված են 50 հազար գունավոր լույսեր։ Գագաթին հսկայական 70 անկյունանի բյուրեղյա աստղն է՝ մոտ…
Ինչպես է զարդարված Սպիտակ տունը Սուրբծննդյան տոներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե ինչպես է զարդարված Սպիտակ տունը Սուրբծննդյան տոների առթիվ: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձևավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի և Սպիտակ տան Twitter-ում: «Սպիտակ տանը թևածում է Ամերիկայի ոգին»,-գրել է Մելանյան։ Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղևնիներ: Նաև նստավայրում կարելի է տեսնել սեղան՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի,…
Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Հիշեցնենք, որ անցած տարի 2005-ից ի վեր առաջին անգամ Երեւանի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ տեղադրվեց: Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել է տարատեսակ քննարկումներ: Նշենք, որ 35+2…
100 մետրանոց տոնածառ Վանաձորում
«Վանաձորի վարորդների ակումբը» այսօր նշել է իր կազմավորման մեկ տարին: Ակումբի վարորդները որոշել են ծննդյան օրը տոնել ավելի հիշարժան: 60 կամ ավել վարորդներ հավաքվել են «Հայքի հրապարակում» և մեքենաներով ստացել տոնածառի տեսք, որը շուրջ 100 մետր երկարություն ուներ: Մանարամասները տեսանյութով՝ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/26/1005302/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Եվրոպայի լավագույն տոնածառները
Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքներում արդեն տեղադրվել են ամանորյա տոնածառները: Նրանց շուրջ, ըստ ավանդույթի, գործում են Սուրբ Ծննդյան տոնավաճառները՝ ուրախալի զվարճանքներով, համեղ հյուրասիրություններով, երեխաների խինդ ու ծիծաղով: European Best Destinations կայքը կազմել է Եվրոպայի լավագույն տոնածառերի վարկանիշային ցուցակը:Եվ այսպիսով, առաջին տեղում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի գլխավոր տոնածառը: 2. Վիլնյուս, Լիտվա 3.Հռոմ, Իտալիա 4. Պրահա, Չեխիա 5.Ստրասբուրգ,…
Տոնածառ՝ ավտոմեքենայից
Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին: