fbpx
Մարզեր

Գյումրին այս տարի ամանորյա զարդարանք չի ունենա

Գյումրիի ավագանին այսօր` դեկտեմբերի 10-ին, իր նիստում միաձայն որոշում է կայացրել, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաև գլխավոր տոնածառը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին և «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը:

Այդուհանդերձ, սոցիալապես անապահով 5 հազար երեխաներ այս տարի ևս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ է քվեարկել «Ամանորյա տոների կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին» որոշմանը, ըստ որի՝ տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները:

Նախատեսված գումարը կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ