Տոնոյան
Վարչապետը որոշեց, որ չի ստորագրի, ծանր խոսակցություն ունեցա ռուսաստանցի գործընկերոջս հետ. Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության, դրա արդյունքների և հետագա իրադարձությունների մասին մանրամասներով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի…
Փաստորեն մենք սովետի վերադարձի համար էինք զոհում մեր տղաներին. Տոնոյան
Կարին Տոնոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Ոչինչ չի կարող ավելի վիրավորական լինել Արցախի համար որդու կյանքը տված հայ մոր համար, քան այս խայտառակությունը. փաստորեն մենք «սովետի» վերադարձի համար էինք զոհում մեր տղաներին….. Մուրճ, մանգաղ և աստղ….. հիմա հասկացա՞ք ընտրությունների տրամաբանությունը: Կներե՛ք մեզ, տղերք…..»
ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել
ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում կատարած հայտարարությանը: «Արմենպրես»-ը Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանումը ներկայացում է ստորև. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել…
Ես կարող եմ ապացուցել, որ 2.5 տարում հնարավոր էր պատրաստվել պատերազմի․ Հովսեփյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «չհասցրեցինք անհպում պատերազմի պատրաստվել» արտահայտության վերաբերյալ հետևյալ հարցադրումն է արել. «Իսկ Տոնոյանն ի՞նչ է արել 2.5 տարում՝ անհպում պատերազմին պատրաստվելու համար։ Եղածից հետո «ցավոք» ասելը տեղին չէ»: 24News-ի հետ զրույցում պատգամավորը ընդգծել է, որ ինքը կարող է ապացուցել, որ 2.5 տարում հնարավոր էր պատրաստվել…




