Տուգանք

  • «Ռոսկոմնադզոր»-ը տուգանել է «Գուգլ» ընկերությանը

    «Ռոսկոմնադզոր»-ը տուգանել է «Գուգլ» ընկերությանը

    «Գուգլ» ընկերությունը 500.000 ռուսական ռուբլու չափով տուգանք է վճարել է ՌԴ Տեղեկատվության դաշնային պետական համակարգին չմիանալու եւ Ռուսաստանում արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի քարտուղար՝ Վադիմ Ամպելոնսկին: «Գուգլ»-ն վճարել է վարչական վարույթով սահմանված տուգանքը և գումարն արդեն նստել է «Ռոսկոմնադզոր»-ի հաշիվներին»,- փետրվարի 1-ին հայտարարել է Ամպելոնսկին: Նա նաև շեշտել…

  • Տուգանք՝ էկրանին նայելով փողոցը հատող հետիոտնին

    Տուգանք՝ էկրանին նայելով փողոցը հատող հետիոտնին

    Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Անցորդներին այսուհետ կտուգանեն 10 յուանով (շուրջ 1,5 ԱՄՆ դոլար), եթե հեռախոսի էկրանին նայելով փողոց անցնելու պարագայում նրանք խանգարեն ավտոմեքենաներին կամ մյուս հետիոտներին: Հունվարի 14-ից…

  • Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

    Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

    Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացրել: Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում: Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող…

  • Mastercard համակարգը տուգանվել է

    Mastercard համակարգը տուգանվել է

    Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: «Եվրահանձնաժողովը 570,566 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին շուկայում գերիշխող դիրքի չարաշահման եւ Եվրոպայի միասնական շուկայի ներսում անդրսահմանային վճարումների այլընտրական եւ ավելի շահավետ ծառայություններից օգտվելու՝ եվրոպական գործարարության հնարավոությունների սահմանափակման համար»,- հայտնել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

  • Ռոնալդուն համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ․ Football Italia

    Ռոնալդուն համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ․ Football Italia

    «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը 2011-14 թթ. կատարված հարկային հանցագործությունների համար: Football Italia-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ: Սակայն Իսպանիայի օրենքներով Ռոնալդուն պատիժը չի կրի բանտում, քանի որ ժամկետը չի գերազանցում երկու տարին: Թուրինցիների հարձակվողը 18,8 մլն եվրո տուգանք կվճարի: Քննության տվյալներով՝ Ռոնալդուն, գտնվելով Իսպանիայում և հանդես գալով…

  • ՊԵԿ-ը նախազգուշացնում է.

    ՊԵԿ-ը նախազգուշացնում է.

    Մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման…

  • ՌԴ-ում կարող են արգելափակել Google-ը

    ՌԴ-ում կարող են արգելափակել Google-ը

    «Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար  ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը:  Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը: «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ  «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի: Իսկ  եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ…

  • ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել

    ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել

    ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման: