Տուլա
Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին և 8-ին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ ըստ արտերկրից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 17:50-ին, իսկ օգոստոսի 8-ին՝ տեղական ժամանակով 15:50-ին։ «Դիվանագիտական առաքելությունում պարզաբանել են, որ չվերթներից կարող են օգտվել Մոսկվայի, Բելգորոդի, Բրայանսկի, Վլադիմիրի, Վոլոգոդսկի, Վորոնեժի, Իվանովսկի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրլովի, Պենզայի,…
ԵԱՏՄ Լիգա․ Ուրարտուն հաղթեց Արսենալին
Շարունակում է ընթանալ բասկետբոլի ԵԱՏՄ Լիգան։ Կանոնավոր առաջնության իր առաջին հանդիպումը անցկացրեց Երևանի «Ուրարտում», ում մրցակիցը Տուլայի «Արսենալն» էր։ Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը հաջող մեկնարկեց ու առաջին 2 քառորդներն ավարտեց հաղթական՝ 59-41 հաշվով։ Հայկական ակումբի բասկետբոլիստները առավելությունը պահպանեցին նաև ընդմիջումից հետո։ Արդյունքում՝ «Ուրարտուն» վերջին՝ 4-րդ քառորդն ավարտեց 99-79 հաշվով ու հաղթական մեկնարկ գրանցեց ԵԱՏՄ Լիգայում։…
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային «Գրան պրիի»
Ինչպես տեղեկացնում ՀԱՕԿ կայքը՝ Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»: Ստեփանյանն իր ուժերը կչափի խմբակային վազք և օմնիում ձևերում: Նույն մրցաձևերում հայ մարզիկը հանդես կգա նաև հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»: Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք և օմնիում մրցաձևերի մրցմանը:



