տուն-ինտերնատ

  • Պատվաստվում են խնամքի կենտրոնների տարեցները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Պատվաստվում են խնամքի կենտրոնների տարեցները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ շահառուները պատվաստվում են և տուն-ինտերնատների տարածքում, և բժշկական հաստատություններում։ Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները Covid-19-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։

  • Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները նշում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

    Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները նշում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը: Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: Նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33…

  • Կառավարությունը նախատեսում է կրճատել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը

    Կառավարությունը նախատեսում է կրճատել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը

    Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Նախագծով վերանայվել է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք:…

  • Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

    Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

    «Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս…

  • Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում

    Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում

    «Մենք կարևորում ենք մեր տարեցների բովանդակային զբաղվածությունն ու ժամանցը։ Ներկայումս մեր տուն-ինտերնատների թույլ կետը առողջ և ակտիվ ծերացմանը օժանդակող ծրագրերն են, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր ժամանց, միջոցառումներ կազմակերպել մեր տարեցների համար»,- այս մասին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կազմակերպված գեղանկարների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին…

  • Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

    Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը,…

  • Կաթնաշոռի անվան տակ մանկատներին մատակարարվել է այլ արտադրանք

    Կաթնաշոռի անվան տակ մանկատներին մատակարարվել է այլ արտադրանք

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական…