տրանսպորտ
Գործադուլ.Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր
Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկան ընկերության տնօրենն ու Երևանի…
Նյու Յորքի կենտրոն ուղեմուտքը կարող են վճարովի դարձնել
Նյու Յորքի տրանսպորտային վարչությունն անհրաժեշտ է համարում արդեն այս տարի տուրքեր սահմանել քաղաք որոշ կատեգորիաների փոխադրամիջոցների մուտքի համար: Հակառակ դեպքում, այդ գերատեսչության կարծիքով՝ մինչեւ 2024 թվականը հարկադրված կլինեն կտրուկ բարձրացնել քաղաքի թունելներով եւ վճարովի ճանապարհների հատվածներով երթեւեկության համար կատարվող գանձումները: Ինչպես հունվարի 31-ին հաղորդել է The Wall Street Journal թերթը, Տրանսպորտային վարչության ներկայացուցիչներն այս մասին…
Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Արմնեպրեսը գրում է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: «Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն…
«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր…
Չեխիայի դեսպանն ասել է, որ իրենց հետաքրքրում են Երևանում «կանաչ» տրանսպորտի և թափոնների վերամշակման նախագծերով
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: Աղբյուր՝ Hetq.am