Գովազդ

տրանֆեր

  • Չելսին ցանկանում է վերադարձնել Ազարին

    Չելսին ցանկանում է վերադարձնել Ազարին

    Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» հետ՝ Էդեն Ազարին վերադարձնելու հարցով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշենք, որ Ազարը հենց «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ»՝ 2019 թվականին։

  • Նեյմարը երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

    Նեյմարը երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

    «Պարի Սեն Ժերմենի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։ 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2025 թվականի ամառ: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը։ Ակումբի կազմում հարձակվողը անցկացրել է 112 հանդիպում և դարձել է 85 գոլի հեղինակ:

  • Ումտիտին հրաժարվել է Լիվերպուլ տեղափոխվել

    Ումտիտին հրաժարվել է Լիվերպուլ տեղափոխվել

    Goal-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխվել հունվարին։ «Լիվերպուլը» ցանկանում էր պայմանագիր կնքել պաշտպանի հետ, սակայն Սամուելը նախընտրել է մնալ «Բարսելոնայում»։ Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում ընդամենը Լա Լիգայի 5 խաղի է մասնակցել։

  • Լաուտարո Վալենտին դարձել է Պարմայի առաջին նորեկը

    Լաուտարո Վալենտին դարձել է Պարմայի առաջին նորեկը

    «Պարմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ արգենտինական «Լանուս» ակումբի պաշտպան Լաուտարո Վալենտին դարձել է իտալական թիմի առաջին նորեկը: Գործարքը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը պետք է գնի խաղացողի տրանսֆերը 8 միլիոն եվրոյով: Bienvenido, Lautaro Rodrigo #Valenti! ✍🏻💛💙🇦🇷📝➡️ https://t.co/LqMyQpz0X5#ForzaParma pic.twitter.com/6CjYNtzirm — 𝐏𝐚𝐫𝐦𝐚 𝐂𝐚𝐥𝐜𝐢𝐨 𝟏𝟗𝟏𝟑 (@1913parmacalcio) September 26, 2020

  • Ատլետիկոյի պաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Բայերում

    Ատլետիկոյի պաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Բայերում

    Լրագրող Նիկոլա Շիրան Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սանտիագո Արիասը հնարավոր է կարիերան շարունակի Լևերկուզենի «Բայերում»: Լրագրողը հայտնել է, որ պաշտպանը «Բայերի» հետ համաձայնեցրել է հնգամյա պայմանագրի պայմանները: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը վճարելու է մոտ 13 միլիոն եվրո: Մինչ այս հայտի էր, որ Արիասի ծառայություններով հետաքրքրված էին «Ռոման»,ՊՍԺ-ն, «Էվերթոնը»:

  • Վիդալը վաղը պայմանագիր կկնքի Ինտերի հետ

    Վիդալը վաղը պայմանագիր կկնքի Ինտերի հետ

    Լրագրող Ֆրանչեսկո Պորցիոն Twitter-ի իր էջում հայտնել է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տեղափոխվում է Միլանի «Ինտեր»։ Չիլիացի ֆուտբոլիստը ժամանել է Միլան։ Վիդալը վաղը բուժզննում կանցնի ու 2 տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Finally: here he is! Arturo Vidal has landed in Milan. Tomorrow he will undergo the medicals with Inter and sign a 2-year…

  • Ֆիկայո Տոմորին վարձակալությամբ հանդես կգա Էվերթոնի կազմում

    Ֆիկայո Տոմորին վարձակալությամբ հանդես կգա Էվերթոնի կազմում

    «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորին այսուհետ վարձակալությամբ հանդես կգա «Էվերթոնի» կազմում։ 22-ամյա պաշտպանը մեկ տարով տեղափոխվելու է լիվերպուլյան ակումբ: ԱՊԼ-ի ավարտված առաջնությանո ընթացքում Տոմորին «Չելսիի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:

  • Նապոլիի կիսապաշտպան Ալանը տեղափոխվել է Էվերտոն

    Նապոլիի կիսապաշտպան Ալանը տեղափոխվել է Էվերտոն

    «Նապոլիի» կիսապաշտպան Ալանը տեղափոխվել է «Էվերտոն»։ 29-ամյա խաղացողի հետ անգլիական ակումբը եռամյա պայմանագիր է կնքել: «Էվերտոնը» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 25 մլն եվրո։ ✍️ | Morning, Blues! 👋 We have completed the signing of @CBF_Futebol international Allan, with the midfielder penning a three-year deal until the end of June 2023. #BemVindoAllan — Everton…

  • Արսենալի կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք ակումբներ

    Արսենալի կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք ակումբներ

    «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը», «Աթլետիկոն» և ՊՍԺ-ն: Նշվում է, որ ֆուտբոլիստը խնդիրներ ունի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, քանի որ նա ֆուտբոլիստին դուրս է թողել Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակից: Այս մասին տեղեկանում ենք GFFN-ից:

  • ՊՍԺ-ն պատրաստվում է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը

    ՊՍԺ-ն պատրաստվում է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը

    ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջիկայում կրկին նոր պայմանագիր կառաջարկի թիմի  հարձակվող Նեյմարին: Հայտնենք, որ ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել վերադառնալ «Բարսելոնա», սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Այդ իսկ պատճառով ՊՍԺ-ն որոշել է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը, որպեսզի ֆուտբոլիստը վերջնականապես հրաժարվի «Բարսելոնա» վերադառնալու մտքից: Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի հետ կապված ակումբները բանակցել են անցած…

  • Ինտերը ցանկանում է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց ձեռք բերել Բարսելոնայի կիսապաշտպանին

    Ինտերը ցանկանում է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց ձեռք բերել Բարսելոնայի կիսապաշտպանին

    Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է հրաժարվել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսից: 23- ամյա հարձակվողի տեղափոխության արդյունքում ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոյի տրանսֆերը: Հատկանշական է, որ կատալոնական ակումբւ չի ցանկանում հրաժարվել Արթուր Մելոյի ծառայություններից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ: Մարտինեսի տարեկան…

  • Կանտեն՝ իսպանական գրանդի թիրախում

    Կանտեն՝ իսպանական գրանդի թիրախում

    «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայությունները սկսել են հետաքրքրել կատալոնական «Բարսելոնա»-ին: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը: Իսպանական ակումբը հնարավոր տրանսֆերը քննարկելու համար մտադիր է դիմել ֆուտբոլիստի գործակալին։ Նշենք, որ Կանտեով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ից, սակայն կիսապաշտպանը չի ցանկացել մեկնել փարիզյան ակումբ:

  • Azat TV

    ՊՍԺ-ն որոշել, թե ով է փոխարինելու Նեյմարին

    «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան արդեն այս ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն: Ինչպես հաղորդում է Mirror-ը, ՊՍԺ-ն Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես բրազիլացի Նեյմարին փոխարինող: Եթե Նեյմարը հեռանա փարիզյան ակումբից, ֆրանսիացիները Զահայի համար պատրաստ են ավելի քան 120 մլն դոլարի առաջարկ անել «Քրիսթալ Փելասին», իսկ Նեյմարի համար ՊՍԺ-ն նախատեսում է ստանալ 220…

  • Սանեն մոտ է գերմանական գրանդ տեղափոխվելուն

    Սանեն մոտ է գերմանական գրանդ տեղափոխվելուն

    «Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեն մոտ է «Բավարիա» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է Sky Deutschland-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենցիները մտադիր են մինչև չորեքշաբթի ավարտել գերմանացու տեղափոխության գործարքը: Նշվում է, որ գերմանական գրանդն արդեն իսկ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ. վերջինս տարեկան կստանա 18 մլն եվրո: Ակնկալվում է, որ տրանսֆերը կարժենա 150-160 մլն եվրո:

Գովազդ