ցավակցագիր
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը…
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։ Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ…
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և…



