ցեխակույտ
Փրկարարներն ցեխակույտից դուրս են բերել ավտոմեքենան
Ապրիլի 21-ին, ժամը 23:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։
Փրկարարները դուրս են բերել ցեխակույտում արգելափակված ավտոբուսը
Ապրիլի 19-ին, ժամը 21:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոբուսն արգելափակվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում: Փրկարարները ցեխակույտից…


