fbpx
Հասարակություն

Փրկարարները դուրս են բերել ցեխակույտում արգելափակված ավտոբուսը

Ապրիլի 19-ին, ժամը 21:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոբուսն արգելափակվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում:

Փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «Higer» մակնիշի ավտոբուսը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ