ցեղասպանություն
Երուսաղեմի Հայ Պատրիարքարան ահազանգում է Սիրիայի հայ քրիստոնյաների անվտանգության համար՝ միջազգային միջամտության կոչով
Երուսաղեմի Հայ Պատրիարքարանը հրապարակել է հայտարարություն՝ ահազանգելով Սիրիայի հայ քրիստոնյաների անվտանգության համար և միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպանել նրանց։
Արցախի հարցը՝ Կրոնական Ազատությունների գագաթնաժողովում
ԱՄՆ Կոնգրեսում կայացած Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են Հայաստանում և տարբեր այլ երկրներում կրոնական ազատությունների խնդիրներ, ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ամերիկահայ կառույցներն այս գագաթնաժողովը դիտարկում են որպես հարթակ՝ հայությանը հուզող հարցերը միջազգային հանրության ուշադրությանը հանձնելու համար։ Կոնգրեսական Քրիս Սմիթը, անդրադառնալով հայկական հարցերին, քննադատել է նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայության…
Օկամպո. ԼՂ հայերի վերադարձը հնարավոր է՝ ցեղասպանության հանցագործությունների զուգահեռ
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը ունի իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նա հայտարարել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում՝ հարցազրույց տալով «Արմենպրես»-ին։ Օկամպոն շեշտել է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ անտեսվել չի կարող և ընդգծել է պայքարի կարևորությունը: Նրա խոսքով,…
Երևանում տեղի ունեցավ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումը
Այսօր Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել է «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո։ Ֆորումի ընթացքում քննարկվել է աշխարհում ցեղասպանության դեպքերի կանխարգելման կարևորությունը՝ հիմնվելով առկա փորձառությունների վրա: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ֆորումի բացման խոսքում նշեց, որ միջազգային հանրությունը հաճախ սկսում…
Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը
Ցնցված եմ՝ տեսնելով հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առաջ։ Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»,- նշել է Շիֆը: Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Լոս Անջելեսում Արցախի շարունակական շրջափակման…
Արցախին աջակցման հարցով Լոս Անջելեսի քաղաքապետի ու քաղաքային խորհրդի նախագահի նամակը Ջո Բայդենին
Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում Հարգելի պարոն նախագահ, Վլադիմիր Պուտինի դաժանությունը ժողովրդավարությունը խեղդելու հարցում չի սահմանափակվում միայն Ուկրաինայով: Այսօր նրա գործողությունների պատճառով 120,000 էթնիկ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ Արցախի ժողովրդավարական Հանրապետությունում ցրտահարության, սովի կամ բժշկական օգնության բացակայության պատճառով դանդաղ մահվան են առերեսվում: Ծավալվող այս հումանիտար աղետը Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից հրահրված կանխամտածված շրջափակման…
Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում: «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը…
Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Նիկոլ Փաշինյան
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում: «Այս առումով պետք է ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում մասնավորապես Լաչինի միջանցքում: Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում տեղի ունեցող այլ…
Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ. Փաշինյան
Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Ֆորումին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ ցեղասպանությունը միայն պատմական երևույթ չէ, այսօր այն պոտենցիալ սպառնալիք է: «Ցավոք սրտի, ավելի ու ավելի շատ «ցեղասպանություն» երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն,…
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն են․ Կանադայի խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը
Կանադայի Խորհրդարանը միաձայն Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում ճանաչեց որպես ցեղասպանություն։ Այս մասին գրում է CTV-ն։ Պատգամավորները նշել են, որ կան բազում հստակ ապացույցներ, որոնք փաստում են մարդկության դեմ իրականացված համակարգված և զանգվածային պատերազմական հանցագործությունների մասին։ Նիստի ժամանակ նշվել է, որ ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվում են ռուս զինվորականները, ովքեր Ուկրաինայում խաղաղ բնակչությանը դիտավորյալ սպանել են, իրականացրել…
Թուրքիայի նախագահը Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը Ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց առաջ
ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք որակելով կեղծ: Նա Ջո Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։ «Մենք չենք կարող ներել Թուրքիային ուղղված նման մեղադրանքները: Նախ պարոն Բայդենը պետք է շատ լավ սովորի և իմանա հայերի հետ եղած պատմությունը։ Թուրք և հայ…
Թուրք քաղաքական գործչի՝ Ցեղասպանության հետ կապված գրառումը բացասական արձագանքի է արժանացել
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն էլ բացասական արձագանքի է արժանացել։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Նա գրել է․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ…
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է կանգնեցնելու նոր ոճրագործությունները. միջազգային հանրությունն անելիք ունի. վարչապետի ուղերձը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային…
Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք…
Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը պատրաստել է հեռուստառադիոհաղորդում՝ նվիրված Ցեղասպանության 107-րդ տարելիցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը (La 2 de TVE) պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Հաղորդման շրջանակներում իսպանական հեռուստաընկերությանը հարցազրույց են տվել դեսպան Սոս Ավետիսյանը, աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, Մադրիդի Ինքնավար համալսարանի դասախոս, պատմաբան Ֆերնանդո Կամաչոն, իսպանաբնակ հայազգի իրավաբան Էմմա Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: https://youtu.be/LI1S2ix5J2o