fbpx
Աշխարհ

Թուրք քաղաքական գործչի՝ Ցեղասպանության հետ կապված գրառումը բացասական արձագանքի է արժանացել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն էլ բացասական արձագանքի է արժանացել։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Նա գրել է․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։

Գրառմանը կից թուրք քաղաքական գործիչը տարածել է երկու լուսանկար․ Առաջինում՝ Հայոց ցեղասպանության զոհ մտավորականներն են, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ