ցուցահանդես

  • Կամերային ցուցահանդեսներ. Կբացվի Ժորա Ավագյանի անհատական ցուցահանդես

    Կամերային ցուցահանդեսներ. Կբացվի Ժորա Ավագյանի անհատական ցուցահանդես

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երկրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ ժորա Ավագյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն Ժորա Ավագյանի 35 գեղանկարչական աշխատանքները: «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և…

  • Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

    Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ…

  • Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին

    Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին

    Հունիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց․ «Այց ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի…

  • Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում

    Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի ընթացքում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում: Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված՝ ռուսական արտադրության օդանավերի ժամանակակից մոդելներին, նրանց հզորություններին ու տեխնիկական հնարավորություններին: Ռուսական United Aircraft Corporation-ի գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի արտադրությունը, շահագործումը,…

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է «Dassault Group»-ի ղեկավար Օլիվիե Դասոյի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է «Dassault Group»-ի ղեկավար Օլիվիե Դասոյի հետ

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ: «Dassault Group» -ը և, մասնավորապես, «Dassault Aviation»-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական և բիզնես դասի ինքնաթիռները: Նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն…

  • Ստամբուլում Հրանտ Դինքի հիշողության ցուցահանդես է բացվել

    Ստամբուլում Հրանտ Դինքի հիշողության ցուցահանդես է բացվել

    Ստամբուլում «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրությունում բացվել է «23.5 Հրանտ Դինքի հիշողության» ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, Հրանտ Դինքին նվիրված ցուցահանդեսի անվանման 23.5–ը վերցված է 1996 թվականին ապրիլի 23–ին «Ակոս»-ում Դինքի հեղինակած 23.5 վերնագրով հոդվածից։ Ցուցահանդեսում այցելուները աշխատակցի ուղեկցությամբ կշրջեն 145 քմ տարածքով ցուցահանդեսում եւ կծանոթանան Հրանտ Դինքի կյանքին, աշխատանքին եւ պայքարին։ Նշվում է,…

  • Բացվել է «Հավեսին սենյակների» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը

    Բացվել է «Հավեսին սենյակների» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունիսի 1–ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (հասցեն՝ Երևան, Իսահակյան 38, Գեղարվեստի ակադեմիայի հարևանությամբ) «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Հավեսին սենյակների» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացվել են հիմնադրամի «Հավեսին սենյակների ցանց» ծրագրի երեք՝ Տավուշի մարզի Վազաշեն, Արարատի մարզի Զորակ գյուղերի և Արմավիրի թիվ 10 դպրոցի մշակութային հարթակների սաների աշխատանքները:…

  • «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

    «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

    Ս. թ. հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայ տիկնիկագործների համագործակցության նախաձեռնությամբ կբացվի «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսին կմասնակցեն 80 տիկնիկագործ՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք կներկայացնեն բազմաբնույթ տեխնիկայով և տարբեր նյութերից պատրաստված ավելի քան 300 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացման օրը մուտքն անվճար է, մնացած օրերին՝ թանգարանի տոմսով: Այս մասին…

  • Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

    Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

    Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են…

  • «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով ցուցահանդես՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

    «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով ցուցահանդես՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

    Մայիսի 17-ին, ժամը 15:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն թանգարանային առարկաներ, Հ. Շարամբեյանի անձնական իրեր և գեղանկարներ, որոնք տրամադրել են նրա ժառանգները: Հ. Շարամբեյանը մեծ ավանդ է ներդրել թանգարանաշինության ու մշակութային ժառանգության պահպանության գործում և արվեստագետի գործունեությունն այդ համատեքստում կներկայացվի…

  • ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ

    ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ

    Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հայաստանի բարիքները՝ Expo Beijing 2019 ցուցահանդեսին

    Հայաստանի բարիքները՝ Expo Beijing 2019 ցուցահանդեսին

    Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։ Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք…

  • «Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես Երևանում

    «Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես Երևանում

    «Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես է տեղի ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: «Դեկորատիվ-կիրառական արվեստի 32 գործ՝ հավաքված փայտի բյուրավոր կտորներից: Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի հեղինակը նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Սահակյանն է: Փայտանկարների վարպետն իր աշխատանքներում օգտագործել է 7-11 ծառատեսակի փայտ՝ հացենի, լորենի, խնձորենի, վայրի բալենի, սև…

  • Բրեմենում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

    Բրեմենում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

    Մայիսի 9-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։ Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։ Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և…

  • Իռլանդիայում հայկական խաչքարների լուսանկարների ցուցահանդես է բացվել

    Իռլանդիայում հայկական խաչքարների լուսանկարների ցուցահանդես է բացվել

    Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։ «Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIreland.net-ը: Աղբյուրը նաև…