Ցվետանա Պիրոնկովա
Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ
Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մրցաշարի քառորդ եզրափակչի արդյունքում Սերենա Ուիլյամսը 2 ժամ 14 րոպեում առավելության է հասել Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝ 4:6, 6:3, 6:2։ Նա 39-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Եզրափակիչի ուղեգրի համար 38-ամյա Սերենա Ուիլյամսը մրցելու է բելառուս Վիկտորյա Ազարենկայի և բելգիացի Էլիսե Մերտենս դիմակայության հաղթողի հետ։
Սերենա Ուիլյամսը դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ US Open
Այս օրերին Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ 1/8-րդ եզրափակչի արդյունքում Ուիլյամսի մրցակիցը հույն Մարիա Սակարին էր։ Ամերիկուհին 3 սեթում 6-3, 6-7(6), 6-3 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 2 ժամ 29 րոպե տևած պայքարում Ուիլյամսը 12 էյս գրանցեց ու կատարեց 2 կրկնակի սխալ։ 8 բրեյք-փոյնթերից նա իրագործեց 3-ը։…

