փախուստ
Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը փախել է բանտից
Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որը երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկն է, փախել է Ուրուգվայի բանտից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերի բնակարաններից մեկը, գումար են գողացել։ Նրանք տան տիրուհուն չեն վնասել: Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց: Սամ Մորաբիտոն…
Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել
Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը։
Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ինքնաթիռի վրա
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով և դիմակներով, հարձակվել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վրա և մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ինչպես նշվում է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ: Մեկ կողոպտիչ տեղում սպանվել է: Ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են…
Ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորին
Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը: Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է…
Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել
Armtimes֊ը հաղորդում է. Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել: Մեզ հաջողվեց ճշտել, որ քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ…





