Փարադայս
Անտառային հրդեհի պատճառով 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է
Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ: Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել: Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:…
Փարադայս քաղաքում անտառային հրդեհներ են
ԱՄՆ Կալիֆորնիա Փարադայս քաղաքում անտառային հրդեհներ են: Վերջին տվյալներով Camp fire հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Կալիֆորնիայում հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ին, այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար, կրակը ոչնչացրել է ավելի քան 7 հազար շինություն՝ հիմնականում բնակելի տներ։ Շուրջ 250 հազար մարդ լքել են իրենց տները։ Լոս Անջելեսի, Մալիբուի եւ Կալաբասասի իրենց տներին հրդեհի մոտենալու մասին են…


