Փարիզի Աստվածամոր տաճար
Մակրոնը հաստատել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 8-ին
Վերականգնված Աստվածամոր տաճարը այցելուների համար կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի սահմանադրության 75-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Դեկտեմբերի 8-ին մենք կվերաբացենք Աստվածամոր տաճարը, և բոլորը կկարողանան այցելել այն»,- ասել է Մակրոնը։ Ավելի վաղ Le Parisien թերթը հայտնել էր, որ Նորմանդիայում վարպետների կողմից վերջերս վերականգնված մետաղյա խաչը…
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված կտավները հանրային ցուցադրության կհանվեն
2019 թվականի ապրիլի 15-ին, երբ կրակը, որն ընդգրկել էր Փարիզի Աստվածամոր տաճարը, երեկոյան երկինք էր մղվում, եղավ մի պահ, երբ ամեն ինչ կորած էր թվում: Հրշեջները կանխեցին կրակի զանգակատներ հասնելը, որոնց փլուզումը, գրեթե անկասկած, կհանգեցներ ճակատամասի փլուզման, ինչպես նաև զանգերի, Մեծ երգեհոնի և փարիզյան հուշարձանի ապակենախշ պատուհանների ոչնչացմանը, գրում է The Observer-ը։ Հրդեհի ժամանակ պահպանվել…
Նանտի՝ Պողոս և Պետրոս սրբերի տաճարում կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում
BFMTV հեռուստաալիքը հայտնում է, որ ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII դարի երգեհոնը։ Նանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն հայտնել է, որ կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել էր կրակի երեք օջախ: «Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- նշել է Լորան…
Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի
200 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում կեսգիշերին Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի։ «Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից հետո առաջին անգամ կեսգիշերյա պատարագ չի մատուցվի»,-ասել է տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն: Այս մասին հաղորդում է AP-ը։ Շովեն հայտնել է, որ անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է եղել Սուրբծննդյան պատարագ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ էլ ոչ մի խնդիր չկար։ Նրա…
Նոտրդամի վերականգնման համար Ֆրանսիան մտադիր է դիմել Ռուսաստանին
Ֆրանսիան ցանկանում է պաշտոնական հրավեր ուղարկել Ռուսաստանին՝ մասնակցելու այս տարվա ապրիլին խոշոր հրդեհի պատճառով լուրջ վնասներ կրած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Վերջինիս խոսքով՝ բանակցություններն ընթանում էին ամբողջ տարվա ընթացքում, և ռուսական կողմն ինքն է օգնության պատրաստակամություն հայտնել: «Այս…
Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են հսկայական ձեռքից
Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից Վելլինգթոն քաղաքի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից, հաղորդում է Daily Mail-ը: Մոտ 5 մ բարձրությամբ քանդակը, որը ստացել է «Քվազի» անվանումը, ստեղծվել է 2016-ին նկարիչ Ռոննի վան Հուտի կողմից ֆրանսիացի դասական Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքի հայտնի Քվազիմոդո…
Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հավաքվել է գրեթե 270 մլն եվրո
Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 270 մլն եվրո է հավաքվել ֆրանսիական 4 հիմնադրամների կողմից: Միջոցների հավաքագրմանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ ավելի քան 150 երկրից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նշենք, որ տաճարը վնասվել էր հրդեհից: Ապրիլի 15-ին Նոտր Դամում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին վերակառուցման աշխատանքների համար միջոցների հավաքագրման…
Սա թակարդ է, որից դուրս պետք է գանք միասին. Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական ֆեյսբուքում ողբ ու լաց էր աննկարագրելի։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը,…
Հրդեհից հետո Աստվածամոր տաճարում առաջին պատարագը կմատուցվի
Հունիսի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում պատարագ կմատուցվի: Դա առաջին պատարագն է ապրիլի 15-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո: Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Հաղորդում է France 24-ը: Արարողությունն ուղիղ միացմամբ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան մասնակցել դրան: «Պատարագը կմատուցվի տաճարի մատուռում՝ սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ»,- ասել են թեմից:
Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն է տվել Աստվածամոր տաճարի վերականգնման օրենքին
Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մասին օրենքին: Օրենքի քննարկումը տևել է շուրջ 13 ժամ: Արդյունքում՝ կողմ է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝5, ձեռնպահ՝ 10: Օրենքն ուղարկվել է Սենատ՝ հաստատման: Սենատի քննարկումները կկայանան մայիսի 27-ին: Ըստ օրենքի, նախատեսվում է հրդեհից վնասված տաճարի վերականգնումն իրականացնել 5 տարում: «Մենք ուզում ենք արագ գործել: Մեզ մեղադրում…
Աստվածամոր տաճարի շրջակայքն աղտոտված է կապարով
Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքի հողերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է կապարի բարձր պարունակություն: Պատճառը ապրիլի 15-ին տաճարում բռնկված հրդեհն է: Հայտնում է BFM TV հեռուստաալիքը: 1 կիլոգարամ հողում առկա կապարի թույլատրելի չափանիշը 0,3 գրամ է, սակայն տաճարի շրջակայքում գտնվող հողերում այն կազմում է 10-20 գրամ: Նշվում է, որ մետաղի բարձր պարունակություն է հայտնաբերվել այն վայրերում,…
Ճարտարապետները Աստվածամոր տաճարի վերականգնման իրենց նախագծերը
Ապրիլի կեսին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացել է շինության փայտյա մասը, փլուզվել են տանիքն ու աշտարակը։ Տաճարի վերականգնման համար հաջողվել է 460 մլն եվրո հավաքել, և ռեստավրացիայի մասնագետները, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը, ինչպես նաև նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ Նոտր Դամը կվերականգնվի։ Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը միջազագային…
Որոշ մշակութային գործեր դեռ մնացել են Աստվածամոր տաճարի ներսում` հրդեհից առաջացած դժվարությունների պատճառով
Դեռ մի քանի նկարներ և այլ թանկարժեք իրեր մնացել են Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում, քանի որ մասնագետները դժվարանում են հանել դրանք հրդեհից առաջացած հետևանքների պատճառով: Այս մասին հայտնել է France Info ռադիոալիքը: «Մասնագետները ճանապարհ են փնտրում դրանց հասնելու», – ասել է պատմական արժեքների պահպանման նախագծերի համակարգող Ժյուդիտ Կագանը, ով նաև նշել է, որ արվեստի գործերի…
«Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում
Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։ Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի դրանից` տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։
Գրավաճառներն առաջարկում են Հյուգոյի վեպից ստացված գումարն ուղղել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո ֆրանսիացի գրավաճառները հրատարակիչներին կոչ են արել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքից ստացված գումարն ուղղել տաճարի վերականգնմանը: BBC-ն հաղորդում է, որ ավերիչ հրդեհից հետո մի քանի ժամվա ընթացքում Հյուգոյի հայտնի վեպը դարձել է Amazon-ի լավագույն վաճառվող գրքերի առաջատարներից: Գրքի ֆրանսալեզու տարբերակը երեկվա տվյալներով` Amazon France-ի լավագույն վաճառվող…













