փլատակներ

  • Տորնադոն հարվածել է Նյու Օռլեանին․ կան ավերածություններ

    Տորնադոն հարվածել է Նյու Օռլեանին․ կան ավերածություններ

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տորնադոն հարվածել է Նյու Օռլեան քաղաքին, որի հետևանքով գրանցվել են ավերածություններ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Ըստ աղբյուրի՝ տների մեծ մասը ինչ-որ վնաս կրել է, ինչպես նաև ընդհատվել է էլեկտրամատակարարումը։ Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն կա մտավախություն, որ փլատակների տակ կլինեն մարդիկ։

  • Նոր տվյալ Արին Բերդի փողոցի պայթյունից․ հայտնաբերվել է դի

    Նոր տվյալ Արին Բերդի փողոցի պայթյունից․ հայտնաբերվել է դի

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է նաև փլուզում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տվյալ է հայտնել այս դեպքից։ Նշվում է, որ փրկարարների փլատակներում դի են հայտնաբերվել։ Ըստ աղբյուրի՝ մահացածը 2004 թվականի ծնված Ա․Հ․-ն է։

  • Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ

    Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ

    Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ: Այս մասին գրում է «»։ «Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով»,-ասել է Գոմելաուրին: Որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ։ Ներքին…

  • Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ

    Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ

    Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց: Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 78-ի, իսկ 4000 մարդ վիրավորվել է: Հիշեցնենք, որ պայթյունը, որը որոտացել էր ունեցել երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

  • Կոմմանգենեի դամբարան․ հին հայկական ճարտարապետական հրաշքներից մեկը

    Կոմմանգենեի դամբարան․ հին հայկական ճարտարապետական հրաշքներից մեկը

    Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված են հին հայկական ճարտարապետական հրաշքներից Նեմրութ լեռան վրա գտնվող հելլենիզմի ժամանակաշրջանում գոյություն ունեցած հին հայկական թագավորություններից մեկի՝ Կոմմագենեի դամբարան սրբավայրի փլատակները: Սրբավայրը կառուցվել է Անտիոքոս 1-ին Երվանդունու կողմից մ.թա 69-34թթ. ընկած ժամանակահատվածում: Դամբարանը և այս փլատակները ավելի քան 2000 տարեկան են»: https://www.facebook.com/photo.php?fbid=2533874549995137&set=a.501083209940958&type=3&theater

  • ՀԱՀ-ում մոլեգնող տեղատարափների հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի

    ՀԱՀ-ում մոլեգնող տեղատարափների հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի

    Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նաթալ արևելյան նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հայտնել է SABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 51 զոհվածի մասին: Նահանգի ղեկավար Սիհլե Զիքալալան հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 70-ի, և հավելել է, որ ևս 1000 հոգի հարկադրված են եղել հեռանալ իրենց…

  • Ռիո դե Ժանեյրոյում շինություններ են փլուզվել․ կան զոհեր

    Ռիո դե Ժանեյրոյում շինություններ են փլուզվել․ կան զոհեր

    Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է ապօրինի կառուցված երկու շինություն։ Զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է 8 տուժածի մասին, որից 3-ը հիվանդանոցում են։ Այս մասին հայտնում է Brasil պորտալը։ Եվս 5 մարդ անհետ կորած է։ Փրկարարները փլատակներում որոնում են նրանց։ Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ շրջանը սաստիկ տուժել էր անձրևներից։

  • Հնդկաստանում շենք է փլվել․ փլատակների տակ շուրջ 90 մարդ կարող է լինել

    Հնդկաստանում շենք է փլվել․ փլատակների տակ շուրջ 90 մարդ կարող է լինել

    Հնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետևանքով: Փլուզումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում: Այս մասին հայտնել է Times of India թերթը: Ականատեսները հայտնել են, որ շենքը հանկարծակի փլվել է այն պահին, երբ մոտավորապես 150 մարդ առաջին և երկրորդ հարկերում էր, որտեղ…

  • Նիգերիայում փլատակների տակից դուրս են բերել 37 մարդու

    Նիգերիայում փլատակների տակից դուրս են բերել 37 մարդու

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Նիգերիայի Լագոս քաղաքում դպրոցի փլուզման հետևանքով 100 մարդ մնացել է փլատակների տակ: РИА Новости-ն հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 37 մարդու: Նրանց գործողությունը շարունակվում է: Դեռ հաղորդվում է 8 զոհի մասին:

  • Նիգերիայում դպրոց է փլուզվել. 100 մարդ մնացել է փլատակների տակ

    Նիգերիայում դպրոց է փլուզվել. 100 մարդ մնացել է փլատակների տակ

    Նիգերիայի Լագոս քաղաքում փլուզվել է երեքհարկանի շենք, որում դպրոց է գտնվել. հայտնում է РИА Новости-ն: Տեղեկության համաձայն` 100 մարդ մնացել է փլատակների տակ, մի քանի աշակերտ հիվանդանոցում է: Ներկա պահին զոհերի մասին հստակ տեղեկություն չկա: