փոխանակություն

  • «Միլանը» և ՊՍԺ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։ MilanNews-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային, իսկ նրա փոխարեն հանձնել Յուլյան Դրաքսելին։ Սակայն, նշվում է նաև, որ «Միլանը» համաձայն չէ այս տարբերակին, քանի որ Պակետայի տրանսֆերից ակումբում ցանկանում են վաստակել 38 միլիոն եվրո։

    Ֆուտբոլիստների հնարավոր փոխանակություն՝ Միլանի ու ՊՍԺ-ի միջև
  • Ես Կլոպի գեղեցիկ ժպիտը չունեմ։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ ելույթ ունենալով Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի երեկույթի երեկույթի ժամանակ։ «Դուք պատկերացում չունեք, թե որքան դժվար է Յուրգենից հետո ելույթ ունենալը: Ես չունեմ նրա գեղեցիկ ժպիտը: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ։ Ես կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան, իսկ նա՝ Անգլիայի առաջնությունը: Միգուցե մենք…

    Գվարդիոլան փոխանակման առաջարկ է արել Կլոպին
  • «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքված մնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչի ծառայություններով։ Նշվում է, որ կատալոնական ակումբը նախնական մերժում է տվել, բայց «Յուվեն» փորձում է համոզել «Բարսային» փոխանակել Ռակիտիչին Էմրե Ջանի հետ։Գերմանացին ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից, «Բարսելոնան» էլ իր հերթին հետաքրքրված է Ջանով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնարավոր է Ռակիտիչն ընգրկվի Նեյմարի տրանսֆերում։

    Յուվեն ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել Բարսայի հետ
  • «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն՝ անգլիական ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի դիմաց: Այս մասին հաղորդում Է Sky Italia-ն: Նշվում է, որ ակումբները տրանսֆերի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել։ Գործարքի վերջնական կնքման համար անհրաժեշտ է Դիբալայի պայմանագրի համաձայնեցումը ՄՅՈւ-ի հետ։ Ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հրաժարվել է մեկնաբանել այս տրանսֆերային լուրերը: «Ես…

    ՄՅՈւ-ն և Յուվենտուսը բանակցում են տրանսֆերային փոխանակության շուրջ
  • The Independent-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային փոխանակություն են քննարկում։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է գալ Մադրիդ ու դրա փոխարեն «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը տեղափոխվել Փարիզ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը խնդիրներ ունի մադրիդյան թիմի մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Խնդիրներ էին առաջացել նաև Նեյմարի ու ՊՍԺ-ի մարզական տնօրենի միջև։

    Ռեալն ու ՊՍԺ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով․ The Independent
  • «Յուվենտուսը» նախկինի պես հետաքրքրված է Պոլ Պոգբայի ծառայություններով: Թուրինցիները պատրաստ են Ժոաու Կանսելուին և Բլեզ Մատյուիդիին ու Դուգլաս Կոստային  փոխանակել  26-ամյա ֆրանսիացու հետ: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է ֆրանսիացուն ամեն գնով պահել թիմում:

    Յուվենտուսը հանուն Պոգբայի պատրաստ է զիջել իր 3 ֆուտբոլիստներին
  • Հնարավոր է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարիերան շարունակի «Յուվենտուս»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: Բրազիլացու բարձր տրանսֆերային արժեքի պատճառով «ծեր սինյորա»-ն պատրաստ է բացի գումարից նաև գործարքքում ներառել նաև թիմի հարձակվող Պաուլո Դիբալային: Նշենք, որ Նեյմարի տրանսֆերային արժեքը այժմ գնահատվում է 180 մլն եվրո, իսկ Դիբալայինը՝ 85 մլն եվրո:

    Յուվենտուսը ՊՍԺ-ին աստղային փոխանակության առաջարկ է արել