«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն՝ անգլիական ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի դիմաց: Այս մասին հաղորդում Է Sky Italia-ն:
Նշվում է, որ ակումբները տրանսֆերի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել։ Գործարքի վերջնական կնքման համար անհրաժեշտ է Դիբալայի պայմանագրի համաձայնեցումը ՄՅՈւ-ի հետ։ Ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հրաժարվել է մեկնաբանել այս տրանսֆերային լուրերը:
«Ես չեմ մեկնաբանելու այլ թիմերի խաղացողների մասին լուրերը և շահարկումները, բայց այո, մենք աշխատում ենք մեկ-երկու տրանսֆերների վրա, որոնց մասին ես հիշատակել եմ մինչ այս։ Մրցաշրջանի մեկնարկին մնացել է 10 օր և հնարավոր է՝ մենք կարողանանք ձեզ ներկայացնել մեր թիմում մեկ կամ երկու նոր խաղացողների», – ասել է նա: