փոքրամասնություններ
Առևտուր էլ կլինի, խնդիրներն էլ կլուծվեն․ Էրդողանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս հանդիպում է ունեցել փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են նաև Թուրքիայի հայերը։ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրում է Türkiyegazetesi լրատվամիջոցը, որտեղ հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով։ Ըստ հոդվածագրի՝ Էրդողանը…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։ Հանդիպմանը կարևորվեց հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով: «Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ…
Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ համավարակի և կրոնական փոքրամասնությունների հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությանը, որում մասնավորապես նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի,…
Վրաստանում տեղեկատվական հարթակ կստեղծվի էթնիկ փոքրամասնությունների համար
«Ալիք մեդիան» հայտնում է, որ մայիսի 7-ից Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է «Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագիրը: Ծրագրի նպատակն է համաճարակի մասին տեղեկությունները հասանելի դարձնել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մայրենի լեզվով և բարձրացնել նրանց իրազեկվածությունը COVID 19-ի վերաբերյալ։ Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ երկրում COVID-19 վիրուսի տարածման ռիսկերը կանխելու և հասարակության առողջությունը պաշտպանելու համար չափազանց կարևոր…
Հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ․ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Լիլիթ Մակունցը գրառման մեջ նշել է՝ հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ: «Հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ: Այն չի թիրախավորում կոնկրետ որևէ երկրի, այդ թվում՝ Չինաստանին: Բավական է ուշադիր նայել նախաձեռնությանը միացած երկրների ցանկին տեսնելու համար, որ…