Տեսանյութեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։

Հանդիպմանը կարևորվեց հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով:

«Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը և ազգային ինքնությունը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»:

Երկուստեք մտահոգիչ համարվեց աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները և կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորումները և քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը: Այս համատքեստում զրուցակիցները շեշտեցին միջկրոնական հանդուրժողականության և համերաշխ համակեցության կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերով հետևողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ