Քաբուլ
Քաբուլը հրթիռակոծվել է. կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է ToloNews-ը։ Հեռուստաալիքի տվյալով՝ հրթիռակոծումից տուժել է նաև 14 մարդ։ Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության օրը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է հրթիռակոծել Աֆղանստանի մայրաքաղաքը։
Քաբուլում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. կան զոհեր
Քաբուլի արևմուտքում Նովրուզի տոնակատարության ժամանակ հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը: Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի արդյունքում զոհվել է 6 հոգի և վիրավորվել 23 հոգի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Քաբուլում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Քաբուլում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտում է Pajhwok գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի Կոտա-Սանիգ շրջանում:
Քաբուլում կառավարական շենքում պատանդներ կան
Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուսրան Ռահիմին: Նրա խոսքերով՝ իշխանությունները, շինությունների վրա հարձակումից 3 ժամ անց Աֆղանստանի մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կարողացել են ոչնչացնել…




