Քաբուլ

  • Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զավթելուց ու իշխանությունը գրավելուց հետո երկրում մնացել են ընդամենը մի քանի դեսպանություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլում աշխատող են մնացել միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Պակիստանի դեսպանատները։ Վերջին դեսպանատունը, որը դադարեցրեց իր աշխատանքը, Հնդկաստանինն էր։ ՌԴ-ն էլ մասամբ է տարհանել իր աշխատակիցներին, բայց դեսպանը դեռևս…

  • Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար

    Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար

    «Թալիբան» շարժումը, որը զավթել է երկրի իշխանությունն ու կառավարում հաստատել Աֆղանստանի տարածքում, համաներում է իրականացրել պետական բոլոր պաշտոնյաների համար։ Այս մասին հայտնում է AFP-ին՝ հղում անելով թալիբների հայտարարությանը։ Նրանք նշել են, որ պաշտոնյաները պետք է վերադառնան սովորական կյանքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները հասան մայրաքաղաք Քաբուլ, որից հետո պարզ դարձավ, որ երկրի իշխանությունը փոխանցվում է…

  • Աֆղանստանում ՌԴ դեսպանատունը հսկում են թալիբները

    Աֆղանստանում ՌԴ դեսպանատունը հսկում են թալիբները

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները շարունակում են իրենց իշխանությունը հաստատել։ Տեղեկություններ են ստացվել, որ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատունը հսկող աֆղանական Զինված ուժերը հեռացել են ու նրանց տեղը զբաղեցրել են «Թալիբան» շարժման զինյալները։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանը։ Նշենք, որ «Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված է ու համարվում է ահաբեկչական։

  • Քաբուլի օդանավակայանը դադարեցրեց թռիչքները

    Քաբուլի օդանավակայանը դադարեցրեց թռիչքները

    Աֆղանստանի միջազգային օդանավակայանը, որի տարածքում իսկական քաոս էր ստեղծվել, երբ Քաբուլ էին ներխուժել թալիբները, արդեն իսկ դադարեցրել է քաղաքացիական և կոմերցիոն թռիչքները։ Ըստ Tolo News-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Քաղաքացիներին հորդորում են չգալ օդանավակայանի տարածք։ Հիշեցնենք, որ երեկ տարածքում քաոսային իրավիճակ էր ստեղծվել ու առաջացել էին մարդկային անկառավարելի բազմություններ։ Նրանք ցանկանում…

  • Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահականի դիմաց

    Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահականի դիմաց

    Երեկ Քաբուլը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական նստացայրի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ից։ Նշվում է, որ թալիբների վերահսկողության տակ են գտնվում բոլոր պետական կառույցները։ Զինյալները սկսել են նաև բնակիչներին իրենց օրենքները թելադրել։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ «շարիաթի օրենքներով» են առաջնորդվելու։

  • Թալիբները զավթել են խոշոր քաղաքներից Ջելալաբադը

    Թալիբները զավթել են խոշոր քաղաքներից Ջելալաբադը

    Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գրավել են հերթական խոշոր քաղաքներից մեկը՝ Ջելալաբադը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ Սա մայրաքաղաք Քաբուլի հետ միասին այն խոշոր քաղաքներից էր, որ գտնվում էին իշխանական ուժերի վերահսկողության հետ։ Ըստ տեղի բնակչից ստացված տեղեկության՝ Ջելալաբադը թալիբները վերցրել են առանց դիմադրության։ Նշենք, որ թալիբներն արդեն զավթել են Աֆղանստանի մեծ մասը։

  • ԱՄՆ-ն մոտ է Քաբուլում լրացուցիչ զորքի հիմնական մասի տեղակայման ավարտին

    ԱՄՆ-ն մոտ է Քաբուլում լրացուցիչ զորքի հիմնական մասի տեղակայման ավարտին

    Արդեն հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն 3000 հոգուց բաղկացած լրացուցիչ զորքեր է տեղակայելու Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում, որ նրանք ապահովեն այդ երկրից հեռացող ամերիկացիների անվտանգությունը։ Պենտագոնից հայտնել են, որ զորքի հիմնական մասի տեղակայումն ավարտվելու է այս շաբաթվա վերջին։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից ասել են, որ թալիբները դեռևս սպառնալիք չեն ներկայացնում մայրաքաղաք Քաբուլի համար։ Նշվում է, որ զինյալները…

  • Կանադան նույնպես իր քաղաքացիներին կտարհանի Աֆղանստանից

    Կանադան նույնպես իր քաղաքացիներին կտարհանի Աֆղանստանից

    Կանադան նույնպես որոշում կայացրեց տարհանել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք միջագային մամուլից։ Նշվում է, որ Կանադան ժամանակավորապես հատուկ ուժեր կուղարկի Քաբուլ՝ մինչև կտարհանվեն աշխատակիցները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու մասին հայտարարել էր նաև Մեծ Բրիտանիան։ Այսպիսի որոշումները կապված են երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների տարածման ու մայրաքաղաքին…

  • Թալիբները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել

    Թալիբները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել

    «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները շարունակում են տարածքներ զավթել Աֆղանստանում։ Նրանք վերջինը գրավել են մայրաքաղաք Քաբուլից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակությամբ Ղազնի քաղաքը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ այն ռազմավարական է, որովհետև Ղազնիով է անցնում Քաբուլը երկրի հարավին կապող մայրուղին։ Ըստ աղբյուրի՝ Ղազնիի համար մարտերն ընթացել են գիշերը, իսկ առավոտյան…

  • Մահապարտները հարձակվել են Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա․ կան զոհեր

    Մահապարտները հարձակվել են Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա․ կան զոհեր

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի պաշտպանության նախարարի տան վրա, որի հետևանքով սկսվել են 5 ժամ տևած բախումներ։ Այս մասին տեղեկացրել է այդ երկրի ՊՆ-ի ներկայացուցիչը։ Նշվում է, որ ոչնչացվել է գրոհող 5 մահապարտ։ Հանձակման ենթարկված կողմից կա 8 զոհ և տասնյակ վիրավորներ։ Ըստ եղած տվյալների՝ նախարարն ու նրա ընտանիքի անդամները չեն…

  • Պայթյուն Աֆղանստանի մայրաքաղաքում․ կա 10-ից ավելի զոհ

    Պայթյուն Աֆղանստանի մայրաքաղաքում․ կա 10-ից ավելի զոհ

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ռազմական համալսարանի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է TOLO News-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիի խոսքով` պայթյունը կազմակերպողը մահապարտ ահաբեկիչ է եղել: Պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը…

  • Աֆղանստանում ՄԱԿ-ին պատկանող մեքենա է պայթել

    Աֆղանստանում ՄԱԿ-ին պատկանող մեքենա է պայթել

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական շրջաններից մեկում կիրակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի իր աղբյուրին։ Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթել է ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկին պատկանող մեքենան: Պաշտոնյայի տվյալներով՝ մահացածն արտասահմանցի է: Պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են տեղի…

  • Պայթյուն Քաբուլում. կան մեծաթիվ զոհեր

    Պայթյուն Քաբուլում. կան մեծաթիվ զոհեր

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մոտ 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Նշվում է, որ կա 119 վիրավոր։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի…

  • Վճռականորեն դատապարտում եմ Քաբուլում տեղի ունեցած հարձակումը․ նախագահ

    Վճռականորեն դատապարտում եմ Քաբուլում տեղի ունեցած հարձակումը․ նախագահ

    Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Twitter-յան իր էջում գրել է․ «Վճռականորեն դատապարտում եմ անցած գիշեր Քաբուլում հարսանեկան սրահում տեղի ունեցած հարձակումը: Ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների արագ ապաքինման համար»: Նա նաև հայտնել է, որ սրա առնչությամբ անվտանգության հարցերով արտակարգ խորհուրդ է գումարվել։ Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն…