քաղաքական հայտարարություն
Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատվել է քաղաքական հայտարարության պատճառով․ վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը: «Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական…
Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում․ Հրայր Թովմասյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: «Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը: Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձեց․ «Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»: Հարցին…
Վրաստանում ցույցերը շարունակվում են առանց քաղաքական հայտարարությունների
Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիաների 15-րդ օրը ցուցարարները որոշել են ակցիան անցկացնել առանց քաղաքական հայտարարությունների: Հնարավորություն են ընձեռել բոլոր տարիքի ու ժամանակների արվեստագետներին արվեստի միջոցով արտահայտելու իրենց բողոքն այն նույն վայրում, որտեղ կես ամիս առաջ տեղի ունեցան արյունոտ իրադարձությունները: Վրաստանի դատախազությունն ընթացիկ հետաքննությամբ պարզել է, որ հունիսի 20-21-ի գիշերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ որոշ մարդիկ…
Գևորգ պետրոսյանը իրենց նախագծերը տապալելու միտում է տեսնում
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը: Իշխանության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական…